Articles

Սրճարանում նստած չաղ կատուն

In Քաղաքական on 8 Դեկտեմբերի, 2019 by Observer

Սրճարանում նստած չաղ կատուն

Մռմռում էր ինձ մի քիչ սեր,

Սուրճի մրուրված, փոքրիկ գավաթում,

Գծերը հուշում էին հույսեր…

Ճաքած սեղանի կեղտոտ բծերում,

Փորձում եմ իմաստ գտնել,

Փորձում եմ գծել չեղած մի պատկեր,

Փորձում եմ նոր երգ գտնել…

 

Այսօր կգնամ փոշոտ փողոցով

Հարավ՝ ուր արեւ կա ու երգ,

Այսօր կլսեմ սուրճի մրուրին,

Հարավ եմ ուզում ու սեր…

Այսօր կգնամ փոշոտ փողոցով,

Մինչեւ կապույտ հորիզոն,

Այսօր կգնամ ուր աչքս կտրի,

երկիր ուր մռռում էր կատուն…

Articles

Նկար

In Հին երգերից on 4 Հոկտեմբերի, 2014 by Observer

Երբ գիշերվա կապույտում՝ սև, լուսինը կանաչ` մարի,
Ես գույներով թաթախված` կփարվեմ կտավին:
Հետքս մնա թող՝ անշուք, շքեղ ճերմակին,
Ու թող մարդիկ նայելով՝ կարդան հոգիս… Read More »

Articles

Անհասկացող պատեր…

In Հին երգերից on 16 Սեպտեմբերի, 2014 by Observer Tagged: ,

Անհասկացող պատեր,
Անհասկացող սենյակ,
Խավարամութ՝ ստից,
Ու կույր լուսամուտ,
Խավար սենյակում փակված
Կյանքից փախչելը կեղծէ,
Ձև է ու սուտ է,
Վախկոտ է ու՝ …անիմաստ։ Read More »