Articles

Անհասկացող պատեր…

In Հին երգերից on Սեպտեմբերի 16, 2014 by Observer Tagged: ,

Անհասկացող պատեր,
Անհասկացող սենյակ,
Խավարամութ՝ ստից,
Ու կույր լուսամուտ,
Խավար սենյակում փակված
Կյանքից փախչելը կեղծէ,
Ձև է ու սուտ է,
Վախկոտ է ու՝ …անիմաստ։

Դուռը ճռռում է դժկամ,
ու հայելին թթված ժպտում,
Փողոցն իր կյանքով է շնչում
Գոհ ու անկարեկից։
Մի մարդ, մի շուն,
Կամ գոնե ճանճ
Ընկերացեք ինձ,
Եվ թող, որ լարերը խոսեն
Իմ փոխարեն…

Ես եմ,
իմ ստի ու ցավի իմ աստվածը,
Ես եմ
ինձ խղճում բոլորից առավել,
Ես եմ
ավանդում իմ անհամ իմ այս օրը,
Որ ձեւ էր, ու սուտ էր, վախկոտ էր ու… անիմաստ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: