jump to navigation

Ձերբակալություններ Գյումրիում May 25, 2007

Posted by Observer in Գյումրի.
1 comment so far

[Երկիր–Մեդիա 25.05.07 12:56] Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն, Երեւանից ժամանած հատուկ ջոկատայինները կազմակերպել են մի շարք խուզարկություններ եւ իրականացրել ձերբակալություններ։ Իրավապահները առայժմ պաշտոնապես հերքում են այդ տեղեկատվությունը։ Սակայն մեր ունեցած տեղեկատվության համաձայն, այդպիսի ձերբակալություններ կայացել են, եւ նրանց թվում չի բացառվում, որ լինեն Գյումրիի քաղաքապետի եւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի որդիները։

«Պաբերս էլ են ըդպես էղել, թոռներս էլ ըդպես կեղնին»… «Շանթի» եթերում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բազմիցս արտասանված այս խոսքը՝ Գյումրի քաղաքում կրակոցներ արձակելու ու մինչև ատամները զինված ու «ջիպերով–համերներով» քաղաքի ամենաբանուկ փողոցներով մեկ կրակոցներ արձակելով «ընգերոջ թասիբը» քաշելու դեպքերի մասին է՝ մերծարգո պարոն քաղաքապետի որդո՞ւ, թե ազգականի՞ և նրանցից ոչ պակաս «մայֆոզ» Արտաշես Սարգսյանի որդո՞ւ, թե ազգականի՞, թե, ինչպես ասում է պատվարժան դատախազությունը՝ անհայտ մարդկանց մասին։

Դե, եթե Գյումրիի քաղաքապետի ու Շիրակի մարզում Բարգավաճ Հայաստան կուսակցության կառույցի ղեկավար, նախկին մարզպետարանի շինվարչության «ջոջ» Արտաշես Սարգսյանի տղաները դատախազության համար անհայտ մարդիկ են, ուրեմն ես էլ «Պողոս, Պետրոս, Մարտիրոսն» եմ՝ Քրիստաֆոր Կոլոմբոսն էլ վրադիր։

Գյումրու քաղաքապետ՝ Վարդան ՂուկասյանՀա, ինչ էի ասում՝ ուրեմն քաղաքապետը բոլորին պատրաստ է ներել, վերջերս իր վրա արձակված կրակոցների հեղինակներին, բայց եթե իր տղան հանկարծ կարմիր լույսի տակով անցնի՝ վիզը կկտրի։ …բայց կրակել, «գանյատ անել», թասիբ քաշել՝ կարելի է, ախր էրեխեն հորն է քաշել…

Գյումրիում կատարած իր մեծագործություններից քաղաքապետը նշեց, որ այլևս պատերի տակ պպզած տղաների չեք տեսնի։ …աչքիս՝ նրանք բոլոր հիմա «ջիպերով» են ման գալիս ու կրակում են ում պատահի։ Մնում է հպարտությամբ լցվեմ հարազատ քաղաքիս նկատմամբ, որն էջմիածնի հետ համընթաց գլխավորում է Հայաստանի կրիմինալացված քաղաքների ցանկը։ Ինչ ասեմ՝ Գյումրի քաղաքի մասին կարդալու բան վերջին օրերին շատ է հայտնվում լուրերում՝ կարդացեք.

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=49717

http://www.a1plus.am/amu/?page=category&cid=6

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=49581

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=49545

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=49706

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=49642

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=49644

Գարունը մոտեցավ ավարտին… կրակոցները շարունակվում են… May 23, 2007

Posted by Observer in Հայաստան.
add a comment

…չգիտես ինչու և ինչպես գարունը պրծավ…

…ընտրությունները ավարտվեցին, ասում են՝ ազատ, արդար…

…կրակոցները շարունակվում են…

…քիթ սրբելու ժամանակ չունեմ՝ չեմ հասցնում անգամ բլոգերը թարմացնել, հուսով եմ մյուս շաբաթ մի քիչ թեթևանամ…

նույնիսկ այսքան զբաղվածության մեջ չեմ կարող չնկատել, որ.

ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ…

էհ, ջհանդամ չէ… թող կրակեն իրար ու թող սաղ սատկեն, զզվել եմ արդեն…

ԿԸՀ-Ն ՀԱՍՏԱՏԵՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ May 14, 2007

Posted by Observer in Political.
add a comment


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց մայիսի 12-ին կայացած ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները։ Համաձայն դրանց, խորհրդարան մոտք գործելու համար անհրաժեշտ թվով ձայներ է ստացել 5 կուսակցություն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը եւ «Ժառանգություն» կուսակցությունը։
«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն առաջարկեց համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչել, քանի որ ընտրության արդյունքի վրա ազդող բազմաթիվ խախտումներ են արձանագրվել։ ԿԸՀ-ն քվեարկությամբ մերժեց այդ առաջարկը։
«Արդարություն» դաշինքի, «Ազգային միաբանության» եւ «Օրինաց Երկրի» ներկայացուցիչները հրաժարվեցի ստորագրել ամփոփիչ արձանագրությունը։

Աղբյուրը՝ E-channel

,

2007-05-13

Ընդդիմադիրների 2500 հոգանոց հոգնած միտինգը ցրվեց՝ անկապ ու անարդյունք May 14, 2007

Posted by Observer in Political.
add a comment

Իմպիչմենտ + Նոր Ժամանակներ + Հանրապետություն + ՀԺԿ = 2500 մարդ, ասել է թե, այսօր ժամը 2-ին չկայացած ու ժամը 5-ին տեղափոխված ընդդիմադիր հանրահավաքին այդպես էլ մարդ չհավաքվեց։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այս անգամ կիրառված ընտրակեղծիքների տեխնոլոգիաները՝ Բարգավաճը տպել է 400,000 անձնագիր (էս մեկով Նիկոլը լրիվ համը հանեց՝ դրանից հետո ասածներն էլ լուրջ ընդունել չէր լինում), չափազանցվել է քվեարկության մասնակիցների թիվը, որպեսզի նմանեցվի 2005-ի սահմանադրական հանրաքվեի տվյալներին, իրականացվել են կարուսելներ՝ մարդկային և քվեաթերթիկային։ Կրկին հնչեց ծանոթ կոչը՝ «Ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ ռոբոտացմանը…», բայց սա էլ առաջվա թափն ու հմայքը չուներ՝ ինչևէ, նման մարգինալ կոչերով լուրջ ընտրարշավ մտնելը կարծում եմ հենց սկզբից էլ սխալ էր։

Չկայացավ նաև սպասվող երթը դեպի Բաղրամյան կամ ԱԱԾ՝ մարդ չկար… չկար նույնիսկ հարգանք ներշնչող թվով ոստիկան՝ զգացվում էր, որ վերին էշելոններում այս միտինգը պարզապես լուրջ չեն ընդունում։ Որոշվեց հավաքվել հաջորդ ուրբաթ ժամը 5-ին… չէ՝ 7-ին, շոգից խուսափելու համար։

Անկեղծ ասած, Իմպիչմենտը հենց սկզբից դուրս չի եկել՝ համարում եմ, որ նման կոչերով ընտրություններին մասնակցելը առնվազն անձնական վիրավորանք էր ընտրողի ինտելեկտի նկատմամբ… սակայն այսօր թախիծով և վիրավորանքով լցված ասում եմ հայ ժողովրդին՝ ամոթ քեզ, ծախու ազգ, ամոթ քեզ, որ 4 ընդդիմադիրի հանրահավաքին 2500 հոգի էլ չի հավաքվում… գնա վայելիր քեզ արժանի ֆեոդալական իշխանիկներին ու աղաներին…

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 59.4%-ը May 12, 2007

Posted by Observer in Իշխանություններ, Քաղաքական.
add a comment


ԿՀԸ-ից ստացված թարմ տվյալների համաձայն ընտրություններին մասնակցել է 1,375,733 մարդ կամ ընտրողների 59.4%-ը:

Նկատի ունենալով, թե ողջ ընտրարշավի ընթացքում ինչպես էին բոլորը խոսում քվեարկողների համատարած անտարբերությունից, սա գրեթե հեքիաթային ցուցանիշ է…

Գազելները` վարչական լծակ May 12, 2007

Posted by Observer in Political.
add a comment


Առավոտյան Վարդաշենում (Երևանի Էրեբունի համայնք) կես ժամ 84 համարին սպասելուց հուսահատված զանգեցի տաքսի Ռիչ` պարզվեց մեքենա չկա, պարզվեց` տարբեր կանգառներում գազելների սպասելուց հուսահատված շատ տարբեր քաղաքացիներ հանգել են միանման եզրակացությունների` գազելների վրա այսօր հույս դնել չի լինի, և ով ինչ տաքսի ծառայություն գիտեր, զանգել կանչել են: Մի անհայտ ու անտեր տաքսով էլ ես հասա աշխատանքի…

Ինչևէ, E-channel-ի այս հոդվածը ավելորդ անգամ հաստատում է իմ եզրակացությունները` թեև բոլոր կուսակցությունները խոսում են այն մասին, թե որքան են իրենք մտահոգված քաղաքացիների բարեկեցությամբ, բարգավաճությամբ, երկրում կոռուպցիայի և հովանավորչության (կռիշաների) նվազեցմամբ, երբ բանը հասնում է իրենց անմիջական շահին և իշխանական աթոռները ձեռից բաց չթողնելու խնդրին, նրանք բոլորն էլ թքած ունեն քաղաքացիների ու նրանց բարեկեցության վրա:

Հերթական զգայացունց ելույթը Քոչարյանից May 12, 2007

Posted by Observer in Քաղաքական.
add a comment

Այսօր ես չեմ կարող կոնկրետ անուններ տալ, կամ կուսակցություններ թվարկել խուսափելու համար շահարկումներից, բայց մի բան իհարկե ցանկանում եմ, որ մեր խորհրդարանում Հայաստանի ընդդիմադիր ուժեր լինեն, ոչ թե արտասահմանյան ներկայացուցչություններ՝ տարբեր խմբակցությունների ձեւովՙ,- իր ընտրությունը կատարելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Աղբյուրը` A1plus

Գյումրու Ուսանողական խորհուրդը զրկվեց դիտորդական առաքելության իրավունքից May 12, 2007

Posted by Observer in Political, Քաղաքական.
add a comment

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր ժամը 15-ի իր նիստում Դիտորդական առաքելության իրականացման իրավունքից զրկեց Գյումրու ուսանողական խորհուրդ հասարակական կազմակերպությանը: Կազմակերպության նախագահ Կարեն Պետրոսյանին նիստի մասին տեղեկացրել են հեռախոսով միայն ժամը 12:30-ին: ԳՈՒԽ նախագահը ԿԸՀ է հասել 15:07-ին, երբ նիստն արդեն փակված էր: ԿԸՀ որոշման համար հիմք է հանդիսացել կազմակերպության անդամներից մեկի կարճ ելույթի տեսագրությունը, որում նա իր աջակցությունն է հայտնում պատգամավորական մեծամասնական թեկնածուներից մեկին: ԿԸՀ-ում “Արդարություն” դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը առաջարկել է դիտորդական իրավունքից զրկել միայն այն դիտորդին, ով թեկնածուին աջակցության կոչ է արել: Այս առաջարկը մերժվել է: (more…)

Հոգեվարք. թաղու՞մ ենք կուռքերին, թե՞ Green Card-ի հերթագրվում … May 10, 2007

Posted by Observer in Political.
add a comment

Ժողովրդավարությունը Հանդուրժողականություն է եւ Սեր: Սա զառանցանք չէ: Սա մի բանաձեւ է, որ ուրիշներին հասկանալի լինելու արդյունքում շշմելու բարեկեցություն է բերել, մեզ` հայաստանաբնակներիս, անհասկանալի լինելու պատճառով` չարիքներ: Սովետի ժամանակ ամեն ինչ շատ ավելի պարզ էր: Բոլորի համար էլ հասկանալի էր, որ պարտիան որոշում է բոլորի փոխարեն, այդ որոշումները անբեկանելի էին եւ քննարկման ենթակա չէին: Ճիշտ ու սխալ ջոկելու ոչ հնարավորություն կար, ոչ սիրտ, ոչ հավես, համ էլ պարտիան սխալ որոշած լինել չէր կարող: Կամ ընդունում էիր ու մնում` լուսավոր կոմունիզմը կառուցելու, կամ չէիր ընդունում ու … էլի մնում էիր. սովետից գաղթելը հանաք-մասխարություն չէր: Պարզ էր, մի խոսքով, ու ազնիվ` որպես խաղի կանոն: Կարդացեք շարունակությունը >>

Բախում ոստիկանների հետ May 10, 2007

Posted by Observer in Political.
add a comment

ԱԶԱ՞Տ, ԱՐԴԱ՞Ր… /Առավոտ, 10 մայիսի 2007/ Երեկ միացյալ ընդդիմության հրավիրած հանրահավաքից հետո երթ էր կազմակերպվել դեպի ԱԱԾ, որտեղ պահվում են Ալեքսանդր Արզումանյանը, Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը։ ԱԱԾ շենքից հաշվված վայրկյանների ընթացքում դուրս եկան Ղարաբաղից բերված «կարմիր բերետավորներ», որոնց միացան ՀՀ ոստիկանության «6-րդ» վարչության հատուկ ջոկատայինները, նաև՝ քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք ցուցարարներին փորձեցին քաշքշելով փողոցից դուրս բերել մայթ։ Դա նրանց չհաջողվեց, և արդյունքում տեղի ունեցավ բախում ոստիկանության ու ցուցարարների միջև։ Դաժան ծեծի ենթարկվեցին մի քանի ցուցարարներ և լրագրողներ, որոնք ֆիքսում էին ծեծուջարդը։ Ուժայինները նաև արցունքաբեր գազ արձակեցին ցուցարարների ուղղությամբ և ձերբակալեցին 4-5 հոգու, որոնք ազատ արձակվեցին Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի ու Արամ Կարապետյանի հետ բանակցությունների արդյունքում։ Կատարվածից հետո երթը այդպես էլ չլքած մարդիկ գնացին Ազատության հրապարակ, որտեղ տեղի ունեցավ կարճ հանրահավաք։ (more…)