Բախում ոստիկանների հետ May 10, 2007
Posted by Observer in Political.add a comment

ԱԶԱ՞Տ, ԱՐԴԱ՞Ր… /Առավոտ, 10 մայիսի 2007/ Երեկ միացյալ ընդդիմության հրավիրած հանրահավաքից հետո երթ էր կազմակերպվել դեպի ԱԱԾ, որտեղ պահվում են Ալեքսանդր Արզումանյանը, Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը։ ԱԱԾ շենքից հաշվված վայրկյանների ընթացքում դուրս եկան Ղարաբաղից բերված «կարմիր բերետավորներ», որոնց միացան ՀՀ ոստիկանության «6-րդ» վարչության հատուկ ջոկատայինները, նաև՝ քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք ցուցարարներին փորձեցին քաշքշելով փողոցից դուրս բերել մայթ։ Դա նրանց չհաջողվեց, և արդյունքում տեղի ունեցավ բախում ոստիկանության ու ցուցարարների միջև։ Դաժան ծեծի ենթարկվեցին մի քանի ցուցարարներ և լրագրողներ, որոնք ֆիքսում էին ծեծուջարդը։ Ուժայինները նաև արցունքաբեր գազ արձակեցին ցուցարարների ուղղությամբ և ձերբակալեցին 4-5 հոգու, որոնք ազատ արձակվեցին Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի ու Արամ Կարապետյանի հետ բանակցությունների արդյունքում։ Կատարվածից հետո երթը այդպես էլ չլքած մարդիկ գնացին Ազատության հրապարակ, որտեղ տեղի ունեցավ կարճ հանրահավաք։ (more…)
No Comment May 3, 2007
Posted by Observer in Political.add a comment
Այդ Նարիմանովը ես եմ… May 1, 2007
Posted by Observer in Political, Գրական.2 comments
Լևոն Բարսեղյանի «Նարիմանով» պատմվածքը կարդացի մի շնչով, ձեզ էլ եմ խորհուրդ տալիս կարդալ։ Եթե ցանկանում եք, հետո եկեք էստեղ մեկնաբանեք, ես կփորձեմ հեղինակին էլ ներգրավել քննարկումներում։
Ներկայացնում եմ մի հատված, որպեսզի իմանաք ինչի մասին է խոսքը.
Կատվիս անունը Սերժ է: Մտերիմների համար` Սերժիկ: Երբ ինձ բերեցին այս կատուն, դեռ չէր խոսում: Նվիրողն էլ գիտեր, թե կատվի ձագ է` նվիրում է, ու, մանավանդ` իրավունքն ունի այս կատվին նվիրել, չգիտեր կատվի անունը: Մտքով էլ չէր անցնում, թե կատվի նորածին ձագը կարող էր անուն ունենալ: Արդեն ավելի ուշ, երբ կատուն 2 ամսական էր ու մի տրտում ժամի, կարծելով, թե ինձ կարող է սփոփել, սկսեց խոսել ինձ հետ: Դե, ես Բուլգակովի հերոսին հիշեցի, բայց սա այդ դեպքը չէր: Սա արտաքնապես հասարակ, գորշ, սեւ վագրավայել բծերով, մի խոսքով սովորական կատու է, տեսնողների մտքով չի էլ անցնում, թե խոսող կատու է, բոլորովին: Շենքում մուկ չկա: Անդարդ կատու:
ԱԲԿԱՅ - Մեռնելու Պարունակները April 19, 2007
Posted by Observer in Political.9 comments
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ներկայացնում է մեր ժամանակը` խտացված մեկ կերպարում. «ԱԲԿԱՅ. ՄԵՌՆԵԼՈՒ ՊԱՐՈՒՆԱԿՆԵՐԸ» գրքում:
Ձեռք բերեք գիրքը ՙԱլեքս-Հով՚ (Աբովյան - 25), ՙԱրտ բրիջ՚ (Աբովյան - 20) գրատներում, ինչպես նաեւ` Մաշտոցի պողոտա - 45 հասցեում գտնվող բուկինիստական գրախանութում:
[...]
Այդ մեղեդին, որ հյուրանոցում մտավ գլուխը, հետո լսել էր նաեւ ճամփեզրի մի խորտկարանում, ուր մտան մի բաժակ ջուր խմելու: Ինքը կատաղեց սարսափելի, երբ երկու հարբած երիտասարդներ մագնիտոֆոնը միացրին բարձրաձայն:
Հեռվից ձայնեց խորտկարանի տիրոջը.
- Էդ երաժշտությունն անջատեք:
Աբկայը համազգեստով էր. եթե անգամ համազգեստով էլ չլիներ, խորտկարանի տերը, թեպետ այդ խորտկարանն իրենց շրջանից շատ հեռու էր, կճանաչեր, լսել էր նրա մասին անջատեց մագնիտոֆոնը:
- Ոնց թե, ախպեր,- գոռաց երկու հարբած երիտասարդներից մեկը,- մենք հաց ենք ուտում էստեղ, ուզում ենք երգ լսել, դու ո՞վ դառար, որ մեր քեֆը խանգարես,- կատարները տաք էր` աքլորացել էին:
Խորտկարանի տերը կարկամեց, հասկացավ, որ վատ է վերջանալու եւ մոտենալով ջահելներին, կամացուկ ասաց. ՙՁեն մի հանեք, Հրամանատար Աբկայն է, թող ինքը գնա, հետո կմիացնեմ՚:
- Ով ուզում ա թող ըլնի,- գոռաց երկրորդը,- մենք պըտի լսենք էդ երգը,- ասաց եւ անցնելով վաճառասեղանի հետեւը, նորից միացրեց մագնիտոֆոնը:
Արյունն Աբկայի գլխին տվեց: Դանդաղ մոտեցավ դեռեւս մագնիտոֆոնի մոտ կանգնածին ու հրամայեց.
- Անջատիր, էսօր դեռ սուգ է, ու ոչ մի տեղ երաժշտություն չի կարող հնչել,- իրեն զսպում էր մի կերպ:
- Ի՞նչ սուգ,- քրքջաց ջահելը,- էն որ Դեւին…
Չհասցրեց շարունակել…
[...]
Սա իմ երկիրն է… April 13, 2007
Posted by Observer in Political, Ընտրություններ, Իշխանություններ, Խոսքի ազատություն, Հայաստան, Մարդու իրավունքներ, Քաղաքական.1 comment so far
…ու ես իմ երկրում պիտի ապրեմ որտեղ ուզեմ…
պիտի շնչեմ որքան ուզեմ…
պիտի մտածեմ ինչ որ մտքովս անցնի…
պիտի ասեմ ինչ ուզեմ…
պիտի պարեմ որտեղ ուզեմ…
