ԹԵ ԻՆՉՈւ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՎԱԽԵՑԱԾ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՀԻՄԱՐ May 9, 2008
Posted by Observer in Political.add a comment
Գրիգոր Խարկիև
Մոսկվա
Հայաստան երջանիկ երկրում իրավական կարգը ցույց էր տալիս իր արդյունավետությունը: Օրինազանցների դատավարություններն այնքան արագ էին ընթանում, որ ոչ ոք չէր կարողանում դրանց հետևել: Նույնիսկ դատավորներն իրենք: Նրանք հազիվ էին կարողանում իրենց դատարանների սրահներնում կարգը պահպանել, սակայն մտադիր էին կարգը պահպանել երկրում:
Այս անգամ կախարդանքը շատ ավելի կախարդական էր, քան երբևէ: Որևէ իրավապահ մարմնի ներկայացուցիչ օրենք չի խախտել: Ընդհակառակը` օրենքը խախտվել էր այն քաղաքացիների կողմից, որոնք իշխանությունների հետ չէին համաձայնել. իսկ դա օրենքի խախտում էր:
Այն փաստը, որ քաղաքացիներ էին սպանվել, կախարդական այս երկրում դատավարություններից և ոչ մեկում չէր նշվում: (more…)
ԱՌԱՆՑ ՄԵՐ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՆՔ ՉԿԱՆՔ. ՄԻԱՑԵՔ ՄԵԶ December 18, 2007
Posted by Observer in Political.Tags: Armenia, Freedom of Speech, GALA, Gyumri
add a comment
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԸ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ, ԺԱՄԸ 16-ԻՆ
ԳՅՈՒՄՐՈՒ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՀՐԱՎԻՐԵԼ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈԼՈՐԻՍ ԽՈՍՔԻ ՈՒ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ։
(ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է)
ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ԱԶԱՏ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԵՎ ԱՅԼՈՑ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ
ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ
ՓԱԿԵԼ ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱ ԻՐԵՆՑ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի անունից
Լեւոն Բարսեղյան եւ Վահան Թումասյան
Գյումրիի ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանի հայտարարությունը October 23, 2007
Posted by Observer in Political.add a comment
Իշխանության տարբեր օղակների կողմից ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության դեմ վերջին շաբաթվա ընթացքում ծավալած գործողությունների պատճառով անհրաժեշտ եմ համարում անել հետևյալ հայտարարությունը. Հարգելի համաքաղաքացիներ, յուրաքանչյուր հեռուստաընկերության սեփականատեր նախևառաջ պետք է գիտակցի, որ հեռուստատեսությունը ոչ թե անհատի, այլ առաջին հերթին հանրության սեփականությունն է:Զանգվածային լրատվամիջոցը կոչված է օբյեկտիվ և բազմակողմանի ներկայացնելու և լուսաբանելու հասարակական բոլոր գործընթացները: Այն պետք է հասարակությանը հավասարաչափ ներկայացնի քաղաքական գործընթացների ողջ սպեկտրը եզրակացություն անելու իրավունքը թողնելով ժողովրդին:Գյումրիի Անկախ Լրատվական Ալիքը (ԳԱԼԱ) ստեղծվել և ձևավորվել է հենց այդ սկզբունքների հիման վրա և իր երկամյա գործունեության ընթացքում մնացել է այդ սկզբունքներին հավատարիմ:Ուզում եմ շեշտել, որ ՙ ԳԱԼԱ՚ հեռուստաընկերության դիրքորոշումը այսուհետ ևս չի փոխվելու, և ես, որպես ընկերության սեփականատեր, թույլ չեմ տա միջամտության որևէ փորձ որևէ կառույցի կամ անհատի կողմից: ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության հիմնադիր
Վահան Խաչատրյան
Իրական գործողություն June 6, 2007
Posted by Observer in Political.add a comment
Հունիսի 7-ին ժամը 13.00-ին Երևանի ԵԱՀԿ գրասենյակի մոտ կազմակերպվում է դիմում-նամակի հանձնում հանուն խաղաղության և ընդդեմ ազգավտանգ լուծումների։
Այնուհետև ակցիայի մասնակիցները կշարժվեն դեպի ԱԳՆ, որը գտնվում է Հանրապետության Հրապարակում և վերջում կմոտենան կառավարության շենքին։
Ակցիան թույլատրված է քաղաքապետարանի կողմից:
Ակցիայի մասնակիցները նախապես կհավաքվեն ժամը 12.45-ին Տերյան փողոցի մոտ գտնվող «Ձեռքեր» արձանի մոտ, Երիտասարդական մետրոյի կայանի հարևանությամբ։
Բամբիռի համերգը Ակումբում May 31, 2007
Posted by Observer in Political.add a comment
ԿԸՀ-Ն ՀԱՍՏԱՏԵՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ May 14, 2007
Posted by Observer in Political.add a comment
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց մայիսի 12-ին կայացած ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները։ Համաձայն դրանց, խորհրդարան մոտք գործելու համար անհրաժեշտ թվով ձայներ է ստացել 5 կուսակցություն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը եւ «Ժառանգություն» կուսակցությունը։
«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն առաջարկեց համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչել, քանի որ ընտրության արդյունքի վրա ազդող բազմաթիվ խախտումներ են արձանագրվել։ ԿԸՀ-ն քվեարկությամբ մերժեց այդ առաջարկը։
«Արդարություն» դաշինքի, «Ազգային միաբանության» եւ «Օրինաց Երկրի» ներկայացուցիչները հրաժարվեցի ստորագրել ամփոփիչ արձանագրությունը։
Աղբյուրը՝ E-channel
,
2007-05-13
Ընդդիմադիրների 2500 հոգանոց հոգնած միտինգը ցրվեց՝ անկապ ու անարդյունք May 14, 2007
Posted by Observer in Political.add a comment
Իմպիչմենտ + Նոր Ժամանակներ + Հանրապետություն + ՀԺԿ = 2500 մարդ, ասել է թե, այսօր ժամը 2-ին չկայացած ու ժամը 5-ին տեղափոխված ընդդիմադիր հանրահավաքին այդպես էլ մարդ չհավաքվեց։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այս անգամ կիրառված ընտրակեղծիքների տեխնոլոգիաները՝ Բարգավաճը տպել է 400,000 անձնագիր (էս մեկով Նիկոլը լրիվ համը հանեց՝ դրանից հետո ասածներն էլ լուրջ ընդունել չէր լինում), չափազանցվել է քվեարկության մասնակիցների թիվը, որպեսզի նմանեցվի 2005-ի սահմանադրական հանրաքվեի տվյալներին, իրականացվել են կարուսելներ՝ մարդկային և քվեաթերթիկային։ Կրկին հնչեց ծանոթ կոչը՝ «Ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ ռոբոտացմանը…», բայց սա էլ առաջվա թափն ու հմայքը չուներ՝ ինչևէ, նման մարգինալ կոչերով լուրջ ընտրարշավ մտնելը կարծում եմ հենց սկզբից էլ սխալ էր։
Չկայացավ նաև սպասվող երթը դեպի Բաղրամյան կամ ԱԱԾ՝ մարդ չկար… չկար նույնիսկ հարգանք ներշնչող թվով ոստիկան՝ զգացվում էր, որ վերին էշելոններում այս միտինգը պարզապես լուրջ չեն ընդունում։ Որոշվեց հավաքվել հաջորդ ուրբաթ ժամը 5-ին… չէ՝ 7-ին, շոգից խուսափելու համար։
Անկեղծ ասած, Իմպիչմենտը հենց սկզբից դուրս չի եկել՝ համարում եմ, որ նման կոչերով ընտրություններին մասնակցելը առնվազն անձնական վիրավորանք էր ընտրողի ինտելեկտի նկատմամբ… սակայն այսօր թախիծով և վիրավորանքով լցված ասում եմ հայ ժողովրդին՝ ամոթ քեզ, ծախու ազգ, ամոթ քեզ, որ 4 ընդդիմադիրի հանրահավաքին 2500 հոգի էլ չի հավաքվում… գնա վայելիր քեզ արժանի ֆեոդալական իշխանիկներին ու աղաներին…
Գազելները` վարչական լծակ May 12, 2007
Posted by Observer in Political.add a comment
Առավոտյան Վարդաշենում (Երևանի Էրեբունի համայնք) կես ժամ 84 համարին սպասելուց հուսահատված զանգեցի տաքսի Ռիչ` պարզվեց մեքենա չկա, պարզվեց` տարբեր կանգառներում գազելների սպասելուց հուսահատված շատ տարբեր քաղաքացիներ հանգել են միանման եզրակացությունների` գազելների վրա այսօր հույս դնել չի լինի, և ով ինչ տաքսի ծառայություն գիտեր, զանգել կանչել են: Մի անհայտ ու անտեր տաքսով էլ ես հասա աշխատանքի…
Ինչևէ, E-channel-ի այս հոդվածը ավելորդ անգամ հաստատում է իմ եզրակացությունները` թեև բոլոր կուսակցությունները խոսում են այն մասին, թե որքան են իրենք մտահոգված քաղաքացիների բարեկեցությամբ, բարգավաճությամբ, երկրում կոռուպցիայի և հովանավորչության (կռիշաների) նվազեցմամբ, երբ բանը հասնում է իրենց անմիջական շահին և իշխանական աթոռները ձեռից բաց չթողնելու խնդրին, նրանք բոլորն էլ թքած ունեն քաղաքացիների ու նրանց բարեկեցության վրա:
Գյումրու Ուսանողական խորհուրդը զրկվեց դիտորդական առաքելության իրավունքից May 12, 2007
Posted by Observer in Political, Քաղաքական.add a comment
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր ժամը 15-ի իր նիստում Դիտորդական առաքելության իրականացման իրավունքից զրկեց Գյումրու ուսանողական խորհուրդ հասարակական կազմակերպությանը: Կազմակերպության նախագահ Կարեն Պետրոսյանին նիստի մասին տեղեկացրել են հեռախոսով միայն ժամը 12:30-ին: ԳՈՒԽ նախագահը ԿԸՀ է հասել 15:07-ին, երբ նիստն արդեն փակված էր: ԿԸՀ որոշման համար հիմք է հանդիսացել կազմակերպության անդամներից մեկի կարճ ելույթի տեսագրությունը, որում նա իր աջակցությունն է հայտնում պատգամավորական մեծամասնական թեկնածուներից մեկին: ԿԸՀ-ում “Արդարություն” դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը առաջարկել է դիտորդական իրավունքից զրկել միայն այն դիտորդին, ով թեկնածուին աջակցության կոչ է արել: Այս առաջարկը մերժվել է: (more…)
Հոգեվարք. թաղու՞մ ենք կուռքերին, թե՞ Green Card-ի հերթագրվում … May 10, 2007
Posted by Observer in Political.add a comment
Ժողովրդավարությունը Հանդուրժողականություն է եւ Սեր: Սա զառանցանք չէ: Սա մի բանաձեւ է, որ ուրիշներին հասկանալի լինելու արդյունքում շշմելու բարեկեցություն է բերել, մեզ` հայաստանաբնակներիս, անհասկանալի լինելու պատճառով` չարիքներ: Սովետի ժամանակ ամեն ինչ շատ ավելի պարզ էր: Բոլորի համար էլ հասկանալի էր, որ պարտիան որոշում է բոլորի փոխարեն, այդ որոշումները անբեկանելի էին եւ քննարկման ենթակա չէին: Ճիշտ ու սխալ ջոկելու ոչ հնարավորություն կար, ոչ սիրտ, ոչ հավես, համ էլ պարտիան սխալ որոշած լինել չէր կարող: Կամ ընդունում էիր ու մնում` լուսավոր կոմունիզմը կառուցելու, կամ չէիր ընդունում ու … էլի մնում էիր. սովետից գաղթելը հանաք-մասխարություն չէր: Պարզ էր, մի խոսքով, ու ազնիվ` որպես խաղի կանոն: Կարդացեք շարունակությունը >>