Ժառանգությունը իր «տղամարդկային խոսքն ասաց» June 6, 2007
Posted by Observer in Քաղաքական.add a comment
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր առավոտյան ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին նամակ է ուղարկել, որում տեղյակ է պահել, որ իր ղեկավարած կուսակցությունը չի մասնակցի նորընտիր ԱԺ առաջին նիստին։
Աղբյուրը՝ E-channel: 2007-06-06 12:21
Հարց՝ «յանիմ» որ ի՞նչ… (հարցիս էությունը հասկանալու համար անպայման կարդացեք E-channel–ի համապատասխան նյութը)։
Պատասխան՝ Րաֆֆին ցույց է տալիս, որ Հայաստանում էլի տղամարդ կա, այլ կերպ ասած՝ ՀՀ նախագահի թեկնածու։ Պետք է ասեմ, որ այս ժեստը ինձ ընդհանուր առմամբ… դե ոնց ասեմ… ԴԶԵՑ :))
Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 59.4%-ը May 12, 2007
Posted by Observer in Իշխանություններ, Քաղաքական.add a comment
ԿՀԸ-ից ստացված թարմ տվյալների համաձայն ընտրություններին մասնակցել է 1,375,733 մարդ կամ ընտրողների 59.4%-ը:
Նկատի ունենալով, թե ողջ ընտրարշավի ընթացքում ինչպես էին բոլորը խոսում քվեարկողների համատարած անտարբերությունից, սա գրեթե հեքիաթային ցուցանիշ է…
Հերթական զգայացունց ելույթը Քոչարյանից May 12, 2007
Posted by Observer in Քաղաքական.add a comment
Այսօր ես չեմ կարող կոնկրետ անուններ տալ, կամ կուսակցություններ թվարկել խուսափելու համար շահարկումներից, բայց մի բան իհարկե ցանկանում եմ, որ մեր խորհրդարանում Հայաստանի ընդդիմադիր ուժեր լինեն, ոչ թե արտասահմանյան ներկայացուցչություններ՝ տարբեր խմբակցությունների ձեւովՙ,- իր ընտրությունը կատարելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Աղբյուրը` A1plus
Գյումրու Ուսանողական խորհուրդը զրկվեց դիտորդական առաքելության իրավունքից May 12, 2007
Posted by Observer in Political, Քաղաքական.add a comment
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր ժամը 15-ի իր նիստում Դիտորդական առաքելության իրականացման իրավունքից զրկեց Գյումրու ուսանողական խորհուրդ հասարակական կազմակերպությանը: Կազմակերպության նախագահ Կարեն Պետրոսյանին նիստի մասին տեղեկացրել են հեռախոսով միայն ժամը 12:30-ին: ԳՈՒԽ նախագահը ԿԸՀ է հասել 15:07-ին, երբ նիստն արդեն փակված էր: ԿԸՀ որոշման համար հիմք է հանդիսացել կազմակերպության անդամներից մեկի կարճ ելույթի տեսագրությունը, որում նա իր աջակցությունն է հայտնում պատգամավորական մեծամասնական թեկնածուներից մեկին: ԿԸՀ-ում “Արդարություն” դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը առաջարկել է դիտորդական իրավունքից զրկել միայն այն դիտորդին, ով թեկնածուին աջակցության կոչ է արել: Այս առաջարկը մերժվել է: (more…)
Խուզարկում են անհայտ պատճառներով May 5, 2007
Posted by Observer in Քաղաքական.1 comment so far
Հենց նոր իմացա, որ խուզարկում են ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի և նախկին պաշտպանության փոխնախարար, արտադրական ենթակառուցվածքների համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանի բնակարանները։
Առյուծի որձն ու էգը, Բարգավաճի ինքնուրույնն ու վերահսկվողը May 4, 2007
Posted by Observer in Քաղաքական.add a comment
Հետաքրքիր քվեարկությունների հանդիպեցի այստեղ, և ամենակարևորը՝ բազմամարդ քվեարկության, չնայած դատելով քվեարկության սկրիպտի պարզունակությունից այն կեղծելը իրենից մի մեծ բան չպետք է ներկայացնի։ Մեկից տալիս եմ քվեարկության արդյունքները.
Ըստ Ձեզ, ՙԲարգավաճ Հայաստանՙ կուսակցությունը ինքնուրույն ուժ է, թե՞ իշխանությունների կողմից վերահսկվող։
(ակտիվացված է՝ 2007-03-20 21:42:14)
Քվեարկման արդյունքները

Փաստորեն ԲՀԿ–ն՝ որի Գյումրիի տարածքային կառույցը այսօր 14 հազար վիճակախաղի տոմս էր բաժանել Գյումրիում, որպեսզի “մարտը շահած զորավարի տեսքով” քաղաք մտնող Դոդին մարդու տեղ դնող ու դիմավորող լինի, կոնկրետ այս քվեարկության մասնակցողների կարծիքով լուրջ կուսակցություն չէ, լուրջ չէ և կուսակցություն էլ չէ… փոխարենը՝ Բարգավաճ է և ուրեմն՝ բոլորս դեպի ընտրություններ։
ՀԳ՝ հիմա կասեք բա էգ ու որձ առյուծներն ի՞նչ կապ ունեին գրածիս հետ։ Լավ է, որ հիշեցրեցիք, թե չէ մոռանալու էի, հա… ուրեմն երեկ, Գագիկ Դոդ Ծառուկյանը երեկ մեր չեմպիոն ծանրամարտիկներին մեկական մեքենա նվիրեց, ու ասաց հիշարժան խոսքեր՝ ոնց որ առյուծի որձն ու էգը նշանակություն չունի, այնպես էլ ծանրամարտիկի։
Արագ արձագանքման շտաբ՝ Գյումրիում May 4, 2007
Posted by Observer in Քաղաքական.add a comment
Գյումրիում ստեղծվել է նախընտրական վերջին շաբաթվա, քվեարկության եւ քվեների հաշվարկի գործընթացների Արագ Արձագանքման Շտաբ՝ Գյումրիում գործող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ եւ Գյումրու Ուսանողական Խորհուրդ հասարակական կազմակերպությունների կողմից։
Շտաբի խնդիրեների մեջ մտնում է մայիսի 12-ին դիտորդական առաքելությամբ մոնիտորինգ իրականացնելը Գյումրու ընտրատեղամասերում, պարբերաբար տեղեկություններ հավաքել եւ տարածել քվեարկության եւ քվեների հաշվարկի մասին, հնարավոր օրինախախտումների եւ հնարավոր կեղծիքների մասին։
Հնարավոր զանգվածային կեղծիքների, ընտրողների ազատ կամաարտա-հայտման նկատմամբ զանգվածային ոտնձգությունների փաստերի արձանագրման դեպքում Շտաբը նախատեսում է դադարեցնել դիտարկումները եւ ձեռնամուխ լինել օրինախախտումների եւ ընտրակեղծիքների դեմ անզեն եւ զանգվածային բողոքի բոլոր հնարավոր եւ նպատակահարման միջոցառումների իրականացմանը. հանրահավաքներ, ցույցեր, նստացույցեր, պիկետներ, երթեր եւ այլն։
Լրացուցիչ մանրամասների համար այցելեք Շտաբի պաշտոնական կայք՝ http://www.asparez.am հասցեով։
Նոր ժամանակներ, Հանրապետության կուսակցությունների և Իմպիչմենտ դաշինքի համատեղ հանրահավաքը May 4, 2007
Posted by Observer in Քաղաքական.add a comment
Աղբյուրը՝ Lragir.am
Մայիսի 3-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Նոր ժամանակներ, Հանրապետության կուսակցությունների և Իմպիչմենտ դաշինքի համատեղ հրավիրված առաջին հանրահավաքը։ Վերջինը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Մատենադարանին հարող տարաշքում։
[]
Բանախոսների ելույթներում հիմնական թեման երկուսն էր. Կոչ ընտրողներին՝ լինել ակտիվ, վճռական և տեր կանգնել սեփական իրավունքներին և կոչ իշխանություններին՝ չկեղծել ընտրությունները, քանի որ դա ոչ միայն քրեորեն պատժելի է, այլ՝ դավաճանություն։
Աղբյուրը՝ A1plus
՚Պահանջում ենք ապօրինի վարչախմբի հրաժարականըՙ, ՚Ազատությունՙ, ՚Իմպիչմենտՙ, ՚Տեր կկանգնենք մեր երկրինՙ ցուցապաստառներով, եռագույն դրոշները ծածանելով, գոչյուններով` ՚Իմպիչմենտՙ դաշինքի, ՚Հանրապետությունՙ եւ ՚Նոր ժամանակներՙ կուսակցությունների անդամները տարբեր ուղղություններից երթով 19:00-ին հավաքվեցին Ազատության հրապարակում, ուր նրանց էր սպասում որոշ քաղաքացիների գնահատմամբ 10 հազարից ավել, իսկ կազմակերպիչների խոսքերով` 30 հազարից ավել քաղաքացիներ: Հանրահավաքը մեկնարկվեց Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո` քաղաքացիների բռունցքները վեր պարզած, իսկ ողջ ընթացքում եւ բարձախոսի առջեւ կանգնածները, եւ հավաքված բազմությունը պարբերաբար գոչում էին` ՚Իմ-պիչ-մենտՙ:
Աղբյուրը՝ ես, Ձեր խոնարհ ծառան.
Լավ, ասենք Իմպիչմենտ բարով–խեորվ արեցինք պրծանք՝ երկու ձեռով ու ոտով համաձայն եմ։ Հետո՞…
– Ի՞նչ եք անում ներքին և արտաքին քաղաքականության, իրավական, սոցիալական, տնտեսական ասպարեզներում։
Համատեղ հանրահավա՞ք May 2, 2007
Posted by Observer in Քաղաքական.add a comment
Փաստորեն «Իմպիչմենտ»–ը շարունակում է քայլեր ձեռնարկել ընդդիմությանը միավորելու ուղղությամբ և կարելի է ասել, որոշակի հաջողությամբ՝ մայիսի 3-ի հանրահավաքին, համաձայն այս թռուցիկի, կմասնակցեն Հանրապետությունը, Նոր Ժամանակները և «Իմպիչմենտ»–ը։
Դե ինչ, ինչպես կասեր Սպինոզան, եթե ծանոթ լիներ Հրանտ Թոխատյանի հետ՝ լավ վերջը դա հաստատ լավ սկիզբ չէ, որն էլ իր հերթին չի կարող գործի կեսը համարվել, ոչ էլ գոնե 20-25% ձայն ապահովել…
…ասածս այն է, որ մի տեսակ շատ ուշ են միավորվում ընդդիմադիրները։
Հարց. իսկ ինչո՞ւ հանկարծ հիմա, երբ արդեն այսքան ուշ է, ընդդիմադիրները հանկարծ հիշեցին, որ կարելի է համատեղ հանրահավաք անցկացնել։
Պատասխանում եմ. մեր հարգարժան ընդդիմադիրները վերջապես հասկացան (շաաաատ ուշ), որ նույնիսկ ամենաարդար ընտրությունների պայմաններում իրենցից ոչ մեկը այս ընտրությունների արդյունքում խորհրդարանում ծանրակշիռ ներկայություն ապահովել ի վիճակի չի լինի։ Ավելին, նույնիսկ միավորվելով նրանք չեն կարողանալու լուրջ քանակությամբ մանդատներ ձեռք բերել, հետևաբար իշխանական լծակների հասնելու միակ հույսը մնում է որևէ գույնի հեղափոխություն իրականացնելը։ (Ուշադրություն. պատասխանը հիմնված չէ որևէ լուրջ անալիզի վրա, չի արտահայտում որևէ մեկի կարծիքը բացի անձամբ իմից, և այլն)
Մնում է որոշել, որն է ճիշտ՝ օգնել, թե՞ խանգարել վերջապես համատեղված հանրահավաքողներին…
ՀԳ. Կգնամ էդ հանրահավաքին նայեմ ընտրարշավից դուրս եկած ՀՀՇ–ից մարդ–մուրդ կա՞… որքան հասկացանք ՀՀՇ քաղաքական խորհրդի անդամ Արամ Մանուկյանի խոսքերից, իրենց այդ քայլն արվել էր ընդդիմությանը եւ ընդդիմության ընտրազանգվածը միավորելու նպատակով։
Սա իմ երկիրն է… April 13, 2007
Posted by Observer in Political, Ընտրություններ, Իշխանություններ, Խոսքի ազատություն, Հայաստան, Մարդու իրավունքներ, Քաղաքական.1 comment so far
…ու ես իմ երկրում պիտի ապրեմ որտեղ ուզեմ…
պիտի շնչեմ որքան ուզեմ…
պիտի մտածեմ ինչ որ մտքովս անցնի…
պիտի ասեմ ինչ ուզեմ…
պիտի պարեմ որտեղ ուզեմ…
