Ոստիկանա–Հարկային Ուլտիմատում՝ Գյումիի «ԳԱԼԱ» ՀԸ–ին October 24, 2007
Posted by Observer in Գյումրի, Խոսքի ազատություն, Հայաստան, Մարդու իրավունքներ.Tags: Armenia, Freedom of Speech, GALA, Gyumri, Media, Հայաստան, ԳԱԼԱ, Գյումրի, ԶԼՄ, Խոսքի ազատություն
add a comment
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տեղեկություններով, այսօր (23 հոկտեմբերի 2007), ժամը 15-ի մոտ, Գյումրու «ԳԱԼԱ» Հեռուստաընկերություն են այցելել ՀՀ կառավարությանն առընթերՀարկային պետական ծառայության 6 ներկայացուցիչնեռր, եւ պաշտոնապես տեղեկացրել «ԳԱԼԱ» ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին, որ 3 օրից գալու են «հերթական ստուգման»:
Այցելուների կազմը հետեւյալն է.
ՀՀ Կառավարության առընթեր ՀՊ Ծառայության օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյան, Ավագ օպերլիազոր Հովիկ Հավհաննիսյան, գլխավոր օպերլիազոր Հարություն Սուքիասյան, ՀՀ Կառավարության առընթեր ՀՊ Ծառայության Շիրակի մարզային բաժնի գլխավոր օպեր լիազոր Արմեն Հակոբյան, Ավագ օպերլիազոր Վարդգես Ստեփանյան, Գլխավոր օպերլիզար Սամվել Աղաբաբյան:
Հարկային պետական ծառայության ներկայացուցիչները իրենց պահել են քաղաքավարի եւ հարգալից: Սահմանված 3-օրյա ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 26-ին ժամը 15:00-ին:
ԺԱԱ Խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյան
ՀԳ.
Տես նաեւ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր սեփականատեր Վահան Խաչատրյանի հայտարարությունը և Հայաստանի` խնդրով մտահոգ 6 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը:
Բաց նամակ լրաgրողներին քաղաքացուց October 1, 2007
Posted by Observer in Խոսքի ազատություն, Հայաստան, Մարդու իրավունքներ.1 comment so far
Ժամանակը գալիս է և դուք, որ անցյալում հավատում էիք ազատ խոսքի գաղափարին, ուսանողության տարիներին երազում էիք սարեր շուռ տալ, հանկարծ դառնալով տեղեկատվության մենաշնորհի կրողները սկսում եք երկմտել, տրոհվել և իրականում հայտարարում մի բան, իսկ անում եք ամբողջովին այլ , այսինքն դառնում եք երկակի ստանդարտներով գործողներ: Բռնապետությունը սկսում է ոչ թե այն ժամանակ, երբ քեզ ստիպում են ապրել այս կամ այն ձևով, անգամ ոչ այն ժամանակ, երբ դու համաձայն ես լռել, այլ այն ժամանակ, երբ դու արդեն ինքդ ես ուզում ապրել այդպես: Օրինակ, լրագրողի կողմից պատրաստված նյութը բազմաթիվ անգամ «կտրատելուցլուցեհետո, հաջորդ անգամ արդեն նա կպատրաստի այնպես, ինչպես ուզում է այն տեսնել խմբագ իրը: Ինձ ծանոթ լրագրողուհի մի անգամ ասած, որ եթե չես ուզում քեզ տեսնել հեռուստացույցով,
Սերժ Սարգսյանին քննադատի` ոչ մի ալիքով քեզ ցույց չեն տա : Ի՞նչ է , խմբագի՞րը չի թողնի: Ոչ , հիմա արդեն լրագրողը չի նկարահանի :
Մի փոքրիկ պատմություն սեփական փորձից… Մի քանի օր առաջ ինձ զանգահարեց մի լրագրող և հայտարարեց, որ Տեղեկատվության ազատության կենտրոնի ամենամյա մրցանակաբաշխության անկախ ժյուրիի կողմից ընտրվել եմ ՙիր տեղեկատվության իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի՚ նոմինացիայում : Նա ասաց, որ տալիս են ինձ այս մրցանակը ակտիվ քաղաքացի լինելու համար: Անկեղծ ասած ուրախացա, թեև ինձ համար անսպասելի էր, որ այդ ակտիվության համար առհասարակ կարելի է մրցանակ տալ: Հաջորդ օրը զանգահարեց Տեղեկատվության ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը, շնորհավորեց և նաև ասաց, որ մրցանակը ինձ տալու է ՀՀ Օմբուդսմենը: Երբ ես ասացի, որ դա ինձ համար անընդունելի է, Շուշան Դոյդոյանը ասաց, որ ավելի լավ է ես չգամ , քանի որ նա չի ուզում, որ ՍԿԱՆԴԱԼ լինի: Ասացի , որ երեկոյան կպատասխանեմ: Երեկոյան ասացի, որ կգամ , բայց անպայման ելույթ կունենամ և կասեմ, որ քանի դեռ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Օմբուդսմենի ինստիտուտը Հայաստանում չի գործում: Շուշան Դոյդոյանը ասաց, որ դա անհնար է և ես հրաժարվեցի մրցանակից: Նա նաև ասաց, որ ես իմ անձնական (!) խնդիրները լուծելու համար օ գտագործում եմ ԻՐ միջոցառումը որպես ամբիոն: Բացի այդ, ժյուրիի այն անդամը, որն առաջարկել էր իմ թեկնածությունը , այն հետ է վերցնում: Կենտրոնի տնօրենն ասաց նաև, որ ընդհանրապես այս տարվանից հանում է “ քաղաքացու” նոմինացիան (ինչը շատ խորհրդանշական է Հայաստանում տեղեկատվության ազատության համար): ՙՊատկերացրեք , որ մենք ձեզ չենք զանգահարել, և այս խոսակցությունը չի եղել՚, ասաց Շուշան Դոյդոյանը:
Լավ կլիներ, բայց այս խոսակցությունը ցավոք սրտի եղել է, և ես ականատես եղա, թե ինչպես պաշտոնյային ՙչնեղացնելու՚ և ՙսիրուն՚ միջոցառում անցկացնելու համար լռեցրեցին մեկին, ում մրցանակ է շնորհվել հենց չլռելու համար: Փաստորեն ակնկալվում էր անցկացնել մի միջոցառում, որտեղ այն մարդիկ, ովքեր պայքարում են պաշտոնյաների չարաշահումների և անգործության դեմ պետք է ուրախացած մրցանակ ստանան հենց այդ պաշտոնյաների ձեռքից: Ավելին, այդ մարդիկ հնարավորություն չպետք է ունենան իրենց կարծիքը արտահայտել Տեղեկատվության ազատության կենտրոնի կողմից Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ: Ծուռ հայելիների թագավորություն:
Հարգելի լրագրողներ և ոչ միայն, թույլ տվեք ինձ հիշեցնել, որ եթե հայտարարում եք ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ կազմակերպության գոյության մասին, դա այլևս ձեր սեփականությունը չէ, այլ հայտարարման օրվանից ի վեր ուղղված է իր առաքելության իրականացմանը : Ավելին, այդ առաքելության իրականացմանը պետք է բնորոշ լինի ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ: Երբ հայտարարվում է մի բան, իսկ իրականացման ուղիները ծառայում են դրա հակառակ նպատակներին, այդ հայտարարված գաղափարը այլևս արժեզրկված է: Նմանապես, երբ լրագրողն իր խղճից և էթիկայից բացի սկսում է իր գործի մեջ առաջնորդվել այլ սկզբունքներով և գեղեցիկ բառերի տակ քողարկած ֆարս իրականացնել, քաղաքացին այլևս իր կարծիքը լսելի լինելու ոչ մի հույս չունի:
Որպես առաջարկ` Հայասատանում տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունից ոչ թե ՙքաղաքացու՚ նոմինացիան հանեք, այլ ՙազատություն՚ բառը ջնջեք:
Լալա Ասլիկյան, ՀՀ քաղաքացի
Հարցերի և ձեր կարծիքի համար` 093 447643, էլ.հասցե` lalakap2000@yahoo.com
Երևան, 28.09.07
P.S. Մրցանակը ի վերջո տրվեց ուսանողներին ` ապագա լրագրողներին: Մի փչացրեք նրանց:
Գարունը մոտեցավ ավարտին… կրակոցները շարունակվում են… May 23, 2007
Posted by Observer in Հայաստան.add a comment
…չգիտես ինչու և ինչպես գարունը պրծավ…
…ընտրությունները ավարտվեցին, ասում են՝ ազատ, արդար…
…կրակոցները շարունակվում են…
…քիթ սրբելու ժամանակ չունեմ՝ չեմ հասցնում անգամ բլոգերը թարմացնել, հուսով եմ մյուս շաբաթ մի քիչ թեթևանամ…
նույնիսկ այսքան զբաղվածության մեջ չեմ կարող չնկատել, որ.
ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ…
էհ, ջհանդամ չէ… թող կրակեն իրար ու թող սաղ սատկեն, զզվել եմ արդեն…
Սա իմ երկիրն է… April 13, 2007
Posted by Observer in Political, Ընտրություններ, Իշխանություններ, Խոսքի ազատություն, Հայաստան, Մարդու իրավունքներ, Քաղաքական.1 comment so far
…ու ես իմ երկրում պիտի ապրեմ որտեղ ուզեմ…
պիտի շնչեմ որքան ուզեմ…
պիտի մտածեմ ինչ որ մտքովս անցնի…
պիտի ասեմ ինչ ուզեմ…
պիտի պարեմ որտեղ ուզեմ…
Կես կատակ, կես լո՞ւրջ March 6, 2007
Posted by Observer in Ընտրություններ, Հայաստան, Քաղաքական.add a comment

Կես կատակ, կես լուրջ ցուցահանդես © ֆոտո Նվարդ Երկանյանի (Азура), Երևան, 2007
Սիրում եմ ամեն տեսակ շարժումները, սիրում եմ երբ մարդիկ հավատում են գաղափարներին, իրենք իրենց ու ինչ որ բան փոխելու իրենց հնարավորություններին, սիրում եմ երիտասարդ մարդկանց անխոհեմությունը…
Սիրում եմ, սակայն շարժումներով երկիր չեն կառավարում…
Սիրում եմ, սակայն ամեն անգամ ապստամբությամբ երկիր փոխելը միայն ավելի է խարխլում Երկրի-պետության նկատմամբ հարգանքն ու հավատը մարդկանց մեջ… ավելի է խարխլում հավատը ընտրությունների նկատմամբ… հավատը՝ իրենց ընտրելու իրավունքի նկատմամբ…
Սիրում եմ, սակայն անխոհեմությամբ քաղաքականության մեջ հեռուն չեն գնում…
Ի՞նչ անել… ինչ ա ն ե ՞լ… ինչ անել…
«Ավանդական ընդդիմությունից» մոտս մենակ զզվանքի զգացողություն է մնացել, «Այլընտրանքը» ոչինչ չի առաջարկում, իսկ «Կես կատակ, կես լուրջ» ցուցահանդեսն ու նման ակցիաները այնքան աղոտ ու անորոշ են հնչում, որ դեռևս չեմ կարողացել կողմնորոշվել՝ ինչ ունեն նրանք առաջարկելու ինձ՝ շարքային քաղաքացուս։
…ու զզվում եմ քաղաքականությունից, բայց հմայվածի նման շարունակում եմ հետևել ու ապրել քաղաքականությամբ օրե օր ու ամեն օր, մտածելով որդուս մասին, կնոջս ու ծնողներիս մասին, ընտանիքիս, տանս, փողոցիս, Գյումրի քաղաքիս ու Երևանյան կիսաշեն այգետնակիս մասին…
Մնում է մեկ բան՝ թույլ չտալ…
Թույլ չտալ, որ կեղծվեն ու կեղծավորվեն հերթական ընտրությունները, թույլ չտալ որ նորից հողին հավասարվեն ճշմարտությունն ու արդարությունը, թույլ չտալ, որ ճամարտակեն դատարկ գաղափարներն ու դատարկագլուխ խարիզմատիկները։ Պարզվում է՝ շատ բան կարելի է անել, մնաց իմանամ՝ ինչպե՞ս…
Գլխակերները January 23, 2007
Posted by Observer in Թուրքիա, Հայաստան, Հրապարակախոսական, Ռուսաստան, Քաղաքական.add a comment
Գլխակերների թեման ցավոտ կերպով արդիական դարձավ վերջին օրերին։ Մինչ ամբողջ միջազգային հանրությունը ալեկոծվում է Հրանտ Դինքի սպանության լուրով և բարձրագոչ դատապարտումներ են հնչում ամեն կողմից, և մանավանդ երբ նույն իրենց՝ թուրքական գլխակերների կեղծավոր լացը մթագնել է անգամ գենոցիդ տեսած թուրքահայ արևը, արդեն որերորդ անգամ ՝ սուսիկ-փուսիկ հայի արուն են թափում մեր հարյուրամյա բարեկամները՝ «օրհնած ոտով ռսները…»։ PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ Մոսկվայում սպանել են 16-ամյա Արթուր Մարտիրոսյանին…
Զարմանալիորեն արնախումներին ու գլխակերներին անիծելիս հայ ժողովրդի փառապանծ զավակները մոռանում են հիշել սեփական ազգի դարավոր պատմությունը և այն վաղնջական ժամանակները, երբ հայոց թագավորները ապրում էին հիմնականում գլխակերությամբ, ուստի հարկ համարեցի այստեղ մեջբերել մի հատված հայոց Իքիբիռ թագավորի պատմությունից…
Պատմում են, որ դրախտային մի երկրում Իքիբիռ անունով մի թագավոր կար: Որոշ աղբյուրներ հիշատակում են Իքիբիր անունը, այլք ասում են` Իքիբիռ: Թարախ ռոժով, մետաղե կայուն հորիզոնական խողովակներ սիրող, գիր-գրականություն մոգոնողին շարունակ անիծող մի անիծյալ, որին օրնիբուն անիծում էին բոլորն այդ թագավորությունում, ամենուր, բայց դեմերեսին ժպտում էին միայն, քչերն էին դեմը ելնում, ովքեր էլ որ ելնում էին` ժպտում էին, մեկ-երկու հետաքռքիռ, ներողություն, հետաքրքիր դեպք էլ եղավ, երբ որոշեցին դեմը ելնել ու դեմերեսին ասել այն, ինչ մտածում էին իրենք եւ հանրությունը, ներողություն` ազգաբնակչությունը նրա մասին, բայց ստացվում էր այնպես, որ մինչեւ հասնում էին Իքիբիռ թագավորի դուռը, հանդիպում էին հետը, իրենք էլ ակամա դառնում էին հեզաճկուն, սկսում էին ժպտալ, ու չասել այն ամենը, ինչ ասելու համար տեղ էին հասել վերջապես: Հայտնի պատմություն է, այսպես հաճախ է լինում, ամենուր էլ պատահում է, ու այն դանիացու ջահելներից մի հոգի չուներ այդ երկիրը, ինչ էլ որ ունեցել էր, ծածուկ խոսում էին, թե Իքիբիռ թագավորը կերել էր: Այդպես էր, ինքը սիրում էր մարդ ուտել, ոմանք գլխակեր էին ասում` բառի բուն իմաստով, մի քանիսը` նրա նախկին կյանքից տեղյակ` գյուրզա, իժ, շատերն` առաջնորդ, կամ` երկրի ղեկավար, կամ` զինվոր, այդպես նաեւ ինքն էր իրեն կոչում, ու առանց կեղծավորության ասում էր. - ժողովրդավառական երկիր ենք սարքում: -Բոլորին թվում էր թե, խոսքը ժողովրդավարական երկրի մասին է, թեպետ ոչ մեկից, ոչ էլ մյուսից շատ բան չէին հասկանում: Բայց Իքիբիռը իսկապես հավատում էր ինքն իրեն ու իր հայտարարած Ժողովրդավառությանը, ժողովուրդը` ժողովրդավարությանը: Բացառիկ թերահավատներ կային իհարկե:
Նյութին ամբողջությամբ ծանոթանալու համար առաջարկում եմ այցելել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կայքը, որտեղ և տեղադրված է բնօրինակը։
