Հարկային Ստուգումներ ԳԱԼԱ Հեռուստաընկերությունում October 30, 2007
Posted by Observer in Armenian Media, Գյումրի, Խոսքի ազատություն.Tags: Armenia, Freedom of Speech, GALA, Gyumri, Media, Հայաստան, ԳԱԼԱ, Գյումրի, ԶԼՄ, Խոսքի ազատություն
add a comment
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տեղեկություններով, հոկտեմբերի 29-ին ժամը 15-ին Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության («ՉԱՊ» ՍՊԸ) հիմնադրին են ներկայացել երեք հոգի եւ կամեցել սկսել ՍՊԸ-ի ստուգումները:
Այս մարդիկ հոկտեմբերի 23-ին նույնպես այցելել էին Վահան Խաչատրյանին ու պաշտոնապես ծանուցել կայանալիք հարկային ստուգումների մասին, իսկ ավելի վաղ` հոկտեմբերի 20-ին` գյումրեցի իրենց գործընկերների հետ այցելել էին Վ.Խաչատրյանի անձնական սեփականությունը հանդիսացող տարածք եւ, առանց որեւէ իրավական հիմքի, կամեցել ծանոթանալ տարածքի շինություններին, ապա թողել էին տարածքը այն բանից հետո, երբ սեփականատերը իր սեփականությունը հանդիսացող տարածք` հարկային օպերլիազորների «ստուգայցը» փաստագրելու համար հրավիրել էր հեռուստանկարահանող լրագրողական խումբ: (more…)
Ոստիկանա–Հարկային Ուլտիմատում՝ Գյումիի «ԳԱԼԱ» ՀԸ–ին October 24, 2007
Posted by Observer in Գյումրի, Խոսքի ազատություն, Հայաստան, Մարդու իրավունքներ.Tags: Armenia, Freedom of Speech, GALA, Gyumri, Media, Հայաստան, ԳԱԼԱ, Գյումրի, ԶԼՄ, Խոսքի ազատություն
add a comment
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տեղեկություններով, այսօր (23 հոկտեմբերի 2007), ժամը 15-ի մոտ, Գյումրու «ԳԱԼԱ» Հեռուստաընկերություն են այցելել ՀՀ կառավարությանն առընթերՀարկային պետական ծառայության 6 ներկայացուցիչնեռր, եւ պաշտոնապես տեղեկացրել «ԳԱԼԱ» ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին, որ 3 օրից գալու են «հերթական ստուգման»:
Այցելուների կազմը հետեւյալն է.
ՀՀ Կառավարության առընթեր ՀՊ Ծառայության օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյան, Ավագ օպերլիազոր Հովիկ Հավհաննիսյան, գլխավոր օպերլիազոր Հարություն Սուքիասյան, ՀՀ Կառավարության առընթեր ՀՊ Ծառայության Շիրակի մարզային բաժնի գլխավոր օպեր լիազոր Արմեն Հակոբյան, Ավագ օպերլիազոր Վարդգես Ստեփանյան, Գլխավոր օպերլիզար Սամվել Աղաբաբյան:
Հարկային պետական ծառայության ներկայացուցիչները իրենց պահել են քաղաքավարի եւ հարգալից: Սահմանված 3-օրյա ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 26-ին ժամը 15:00-ին:
ԺԱԱ Խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյան
ՀԳ.
Տես նաեւ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր սեփականատեր Վահան Խաչատրյանի հայտարարությունը և Հայաստանի` խնդրով մտահոգ 6 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը:
Ձերբակալություններ Գյումրիում May 25, 2007
Posted by Observer in Գյումրի.1 comment so far
[Երկիր–Մեդիա 25.05.07 12:56] Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն, Երեւանից ժամանած հատուկ ջոկատայինները կազմակերպել են մի շարք խուզարկություններ եւ իրականացրել ձերբակալություններ։ Իրավապահները առայժմ պաշտոնապես հերքում են այդ տեղեկատվությունը։ Սակայն մեր ունեցած տեղեկատվության համաձայն, այդպիսի ձերբակալություններ կայացել են, եւ նրանց թվում չի բացառվում, որ լինեն Գյումրիի քաղաքապետի եւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի որդիները։
«Պաբերս էլ են ըդպես էղել, թոռներս էլ ըդպես կեղնին»… «Շանթի» եթերում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բազմիցս արտասանված այս խոսքը՝ Գյումրի քաղաքում կրակոցներ արձակելու ու մինչև ատամները զինված ու «ջիպերով–համերներով» քաղաքի ամենաբանուկ փողոցներով մեկ կրակոցներ արձակելով «ընգերոջ թասիբը» քաշելու դեպքերի մասին է՝ մերծարգո պարոն քաղաքապետի որդո՞ւ, թե ազգականի՞ և նրանցից ոչ պակաս «մայֆոզ» Արտաշես Սարգսյանի որդո՞ւ, թե ազգականի՞, թե, ինչպես ասում է պատվարժան դատախազությունը՝ անհայտ մարդկանց մասին։
Դե, եթե Գյումրիի քաղաքապետի ու Շիրակի մարզում Բարգավաճ Հայաստան կուսակցության կառույցի ղեկավար, նախկին մարզպետարանի շինվարչության «ջոջ» Արտաշես Սարգսյանի տղաները դատախազության համար անհայտ մարդիկ են, ուրեմն ես էլ «Պողոս, Պետրոս, Մարտիրոսն» եմ՝ Քրիստաֆոր Կոլոմբոսն էլ վրադիր։
Հա, ինչ էի ասում՝ ուրեմն քաղաքապետը բոլորին պատրաստ է ներել, վերջերս իր վրա արձակված կրակոցների հեղինակներին, բայց եթե իր տղան հանկարծ կարմիր լույսի տակով անցնի՝ վիզը կկտրի։ …բայց կրակել, «գանյատ անել», թասիբ քաշել՝ կարելի է, ախր էրեխեն հորն է քաշել…
Գյումրիում կատարած իր մեծագործություններից քաղաքապետը նշեց, որ այլևս պատերի տակ պպզած տղաների չեք տեսնի։ …աչքիս՝ նրանք բոլոր հիմա «ջիպերով» են ման գալիս ու կրակում են ում պատահի։ Մնում է հպարտությամբ լցվեմ հարազատ քաղաքիս նկատմամբ, որն էջմիածնի հետ համընթաց գլխավորում է Հայաստանի կրիմինալացված քաղաքների ցանկը։ Ինչ ասեմ՝ Գյումրի քաղաքի մասին կարդալու բան վերջին օրերին շատ է հայտնվում լուրերում՝ կարդացեք.
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=49717
http://www.a1plus.am/amu/?page=category&cid=6
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=49581
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=49545
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=49706