Գլխագանգիս գմբեթի տակ
պատեպատ է զարկվում մի խեղճ,
թշվառ,
տանջված Աստված,
ու զարկվում է գանգատուփիս
բանտ պատերին…
Գլխագանգիս գմբեթի տակ խեղճ Աստվածը լույսի կարոտ
«եղիցի» է ոգեկոչում ու փորձում է լույս արարել
ճղճիմության ու թարախի հեղձ քաոսից
ու զարկվում է՝ շնչակտուր, հուսահատված,
գանգատուփիս բանտ-պատերին…
Գլխագանգիս ճաղավանդակ աչքերից ներս
նույն նեխվածքն է ներս թափանցում,
ու պատեպատ խփվող Աստծուն խեղդում,
լլկում,
ճխլում,
զրկում ասվածային ու լուսավոր ամեն ինչից…
Հեղինակ` Արթուր Պապյան
Ես Արթուր Պապյանն եմ՝ 









Ov e heghinak@?
Հեղինակը ես եմ, այսինքն` Արթուր Պապյանը, այսինքն` Դիտրոդը (http://www.ditord.com)