jump to navigation

Գլխագանգիս գմբեթի տակ October 22, 2007

Posted by Observer in Personal, Հին երգերից.
Tags:
add a comment

Գլխագանգիս գմբեթի տակ
պատեպատ է նետվում մի խեղճ,
տանջված, թշվառ Աստված
ու զարկվում է գանգատուփիս
բանտ–պատերին…
Գլխագանգիս գմբեթի տակ,
խաչից իջած՝ բանտված Աստվածը՝ որ ես եմ,
ու ինձանից օտարացած, քերած, քերթած,
պոկած հանած իմ մասնիկը, էությունը,
որը այնքան անհարմար է ու անհարիր «մոդեռն» կյանքին,
Խիղճ–Աստվածը, Գիտակցություն ու Մարդկային իմ Էություն
Իմ Աստվածը՝
գլխագանգիս գմբեթի տակ,
Բանտված, մենակ, մոռացված է…

© Artur Papyan  | 1997-2007