jump to navigation

Հարկային Ստուգումներ ԳԱԼԱ Հեռուստաընկերությունում October 30, 2007

Posted by Observer in Armenian Media, Գյումրի, Խոսքի ազատություն.
Tags: , , , , , , , , ,
add a comment

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տեղեկություններով, հոկտեմբերի 29-ին ժամը 15-ին Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության («ՉԱՊ» ՍՊԸ) հիմնադրին են ներկայացել երեք հոգի եւ կամեցել սկսել ՍՊԸ-ի ստուգումները:

Այս մարդիկ հոկտեմբերի 23-ին նույնպես այցելել էին Վահան Խաչատրյանին ու պաշտոնապես ծանուցել կայանալիք հարկային ստուգումների մասին, իսկ ավելի վաղ` հոկտեմբերի 20-ին` գյումրեցի իրենց գործընկերների հետ այցելել էին Վ.Խաչատրյանի անձնական սեփականությունը հանդիսացող տարածք եւ, առանց որեւէ իրավական հիմքի, կամեցել ծանոթանալ տարածքի շինություններին, ապա թողել էին տարածքը այն բանից հետո, երբ սեփականատերը իր սեփականությունը հանդիսացող տարածք` հարկային օպերլիազորների «ստուգայցը» փաստագրելու համար հրավիրել էր հեռուստանկարահանող լրագրողական խումբ: (more…)

Ոստիկանա–Հարկային Ուլտիմատում՝ Գյումիի «ԳԱԼԱ» ՀԸ–ին October 24, 2007

Posted by Observer in Գյումրի, Խոսքի ազատություն, Հայաստան, Մարդու իրավունքներ.
Tags: , , , , , , , , ,
add a comment

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տեղեկություններով, այսօր (23 հոկտեմբերի 2007), ժամը 15-ի մոտ, Գյումրու «ԳԱԼԱ» Հեռուստաընկերություն են այցելել ՀՀ կառավարությանն առընթերՀարկային պետական ծառայության 6 ներկայացուցիչնեռր, եւ պաշտոնապես տեղեկացրել «ԳԱԼԱ» ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին, որ 3 օրից գալու են «հերթական ստուգման»:

Այցելուների կազմը հետեւյալն է.
ՀՀ Կառավարության առընթեր ՀՊ Ծառայության օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյան, Ավագ օպերլիազոր Հովիկ Հավհաննիսյան, գլխավոր օպերլիազոր Հարություն Սուքիասյան, ՀՀ Կառավարության առընթեր ՀՊ Ծառայության Շիրակի մարզային բաժնի գլխավոր օպեր լիազոր Արմեն Հակոբյան, Ավագ օպերլիազոր Վարդգես Ստեփանյան, Գլխավոր օպերլիզար Սամվել Աղաբաբյան:

Հարկային պետական ծառայության ներկայացուցիչները իրենց պահել են քաղաքավարի եւ հարգալից: Սահմանված 3-օրյա ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 26-ին ժամը 15:00-ին:

ԺԱԱ Խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյան

ՀԳ.

Տես նաեւ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր սեփականատեր Վահան Խաչատրյանի հայտարարությունը և Հայաստանի` խնդրով մտահոգ 6 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը:

Գյումրիի ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանի հայտարարությունը October 23, 2007

Posted by Observer in Political.
add a comment

Իշխանության տարբեր օղակների կողմից ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության դեմ վերջին շաբաթվա ընթացքում ծավալած գործողությունների պատճառով անհրաժեշտ եմ համարում անել հետևյալ հայտարարությունը. Հարգելի համաքաղաքացիներ, յուրաքանչյուր հեռուստաընկերության սեփականատեր նախևառաջ պետք է գիտակցի, որ հեռուստատեսությունը ոչ թե անհատի, այլ առաջին հերթին հանրության սեփականությունն է:Զանգվածային լրատվամիջոցը կոչված է  օբյեկտիվ և բազմակողմանի ներկայացնելու և լուսաբանելու հասարակական բոլոր գործընթացները: Այն պետք է հասարակությանը հավասարաչափ ներկայացնի քաղաքական գործընթացների ողջ սպեկտրը եզրակացություն անելու իրավունքը թողնելով ժողովրդին:Գյումրիի Անկախ Լրատվական Ալիքը (ԳԱԼԱ) ստեղծվել և ձևավորվել է հենց այդ սկզբունքների հիման վրա և իր երկամյա գործունեության ընթացքում մնացել է այդ սկզբունքներին հավատարիմ:Ուզում եմ շեշտել, որ ՙ ԳԱԼԱ՚ հեռուստաընկերության դիրքորոշումը այսուհետ ևս չի փոխվելու, և ես, որպես ընկերության սեփականատեր, թույլ չեմ տա միջամտության որևէ փորձ որևէ կառույցի կամ անհատի կողմից: ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության հիմնադիր

Վահան  Խաչատրյան

Գլխագանգիս գմբեթի տակ October 22, 2007

Posted by Observer in Personal, Հին երգերից.
Tags:
add a comment

Գլխագանգիս գմբեթի տակ
պատեպատ է նետվում մի խեղճ,
տանջված, թշվառ Աստված
ու զարկվում է գանգատուփիս
բանտ–պատերին…
Գլխագանգիս գմբեթի տակ,
խաչից իջած՝ բանտված Աստվածը՝ որ ես եմ,
ու ինձանից օտարացած, քերած, քերթած,
պոկած հանած իմ մասնիկը, էությունը,
որը այնքան անհարմար է ու անհարիր «մոդեռն» կյանքին,
Խիղճ–Աստվածը, Գիտակցություն ու Մարդկային իմ Էություն
Իմ Աստվածը՝
գլխագանգիս գմբեթի տակ,
Բանտված, մենակ, մոռացված է…

© Artur Papyan  | 1997-2007

Բաց նամակ լրաgրողներին քաղաքացուց October 1, 2007

Posted by Observer in Խոսքի ազատություն, Հայաստան, Մարդու իրավունքներ.
1 comment so far

Ժամանակը գալիս է և դուք,   որ անցյալում հավատում էիք ազատ խոսքի գաղափարին, ուսանողության տարիներին երազում էիք սարեր շուռ տալ, հանկարծ դառնալով տեղեկատվության մենաշնորհի կրողները սկսում եք երկմտել, տրոհվել և իրականում հայտարարում  մի բան, իսկ անում եք ամբողջովին այլ , այսինքն դառնում եք երկակի ստանդարտներով գործողներ: Բռնապետությունը սկսում է ոչ թե այն ժամանակ, երբ քեզ ստիպում են ապրել այս կամ այն ձևով, անգամ ոչ այն ժամանակ, երբ դու համաձայն ես լռել, այլ այն ժամանակ, երբ դու արդեն ինքդ ես ուզում ապրել այդպես: Օրինակ, լրագրողի կողմից պատրաստված նյութը բազմաթիվ անգամ «կտրատելուցլուցեհետո, հաջորդ անգամ արդեն նա կպատրաստի այնպես, ինչպես ուզում է այն տեսնել խմբագ իրը: Ինձ ծանոթ լրագրողուհի մի անգամ ասած, որ եթե չես ուզում քեզ տեսնել հեռուստացույցով,

Սերժ Սարգսյանին քննադատի` ոչ մի ալիքով քեզ  ցույց չեն տա : Ի՞նչ է , խմբագի՞րը չի թողնի: Ոչ , հիմա արդեն լրագրողը չի նկարահանի :

 

Մի փոքրիկ պատմություն սեփական փորձիցՄի քանի օր առաջ ինձ զանգահարեց մի լրագրող և հայտարարեց, որ Տեղեկատվության ազատության կենտրոնի ամենամյա մրցանակաբաշխության անկախ ժյուրիի կողմից ընտրվել եմ ՙիր տեղեկատվության իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի՚ նոմինացիայում : Նա ասաց, որ տալիս են ինձ այս մրցանակը ակտիվ քաղաքացի լինելու համար: Անկեղծ ասած ուրախացա, թեև ինձ համար   անսպասելի էր, որ այդ ակտիվության համար առհասարակ կարելի է մրցանակ տալ: Հաջորդ օրը զանգահարեց Տեղեկատվության ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը, շնորհավորեց և նաև ասաց, որ մրցանակը ինձ տալու է ՀՀ Օմբուդսմենը: Երբ ես ասացի, որ դա ինձ համար անընդունելի է, Շուշան Դոյդոյանը ասաց, որ ավելի լավ է ես չգամ , քանի որ նա չի ուզում, որ ՍԿԱՆԴԱԼ լինի: Ասացի , որ երեկոյան կպատասխանեմ: Երեկոյան ասացի, որ կգամ , բայց անպայման ելույթ կունենամ և կասեմ, որ քանի դեռ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Օմբուդսմենի ինստիտուտը Հայաստանում չի գործում: Շուշան Դոյդոյանը ասաց, որ դա անհնար է և ես հրաժարվեցի մրցանակից: Նա նաև ասաց, որ ես իմ անձնական (!) խնդիրները լուծելու համար օ գտագործում եմ ԻՐ միջոցառումը որպես ամբիոն: Բացի այդ, ժյուրիի այն անդամը, որն առաջարկել էր իմ թեկնածությունը , այն հետ է վերցնում: Կենտրոնի տնօրենն ասաց նաև, որ ընդհանրապես այս տարվանից հանում է քաղաքացունոմինացիան (ինչը շատ խորհրդանշական է Հայաստանում տեղեկատվության ազատության համար): ՙՊատկերացրեք , որ մենք ձեզ չենք զանգահարել, և այս խոսակցությունը չի եղել՚, ասաց Շուշան Դոյդոյանը:

 

Լավ կլիներ,  բայց այս խոսակցությունը ցավոք սրտի եղել է, և ես ականատես եղա, թե ինչպես պաշտոնյային ՙչնեղացնելու՚ և ՙսիրուն՚ միջոցառում անցկացնելու համար լռեցրեցին մեկին, ում մրցանակ է շնորհվել հենց չլռելու համար: Փաստորեն ակնկալվում էր անցկացնել մի միջոցառում, որտեղ այն մարդիկ, ովքեր պայքարում են պաշտոնյաների չարաշահումների և անգործության  դեմ պետք է ուրախացած մրցանակ ստանան հենց այդ պաշտոնյաների ձեռքից: Ավելին, այդ մարդիկ հնարավորություն չպետք է ունենան իրենց կարծիքը արտահայտել Տեղեկատվության ազատության կենտրոնի կողմից Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ: Ծուռ հայելիների թագավորություն:   

 

Հարգելի լրագրողներ և ոչ միայն, թույլ տվեք ինձ հիշեցնել, որ եթե հայտարարում եք ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ կազմակերպության գոյության մասին, դա այլևս ձեր սեփականությունը չէ, այլ հայտարարման օրվանից ի վեր ուղղված է իր առաքելության իրականացմանը : Ավելին, այդ առաքելության իրականացմանը պետք է բնորոշ լինի ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ: Երբ հայտարարվում է մի բան, իսկ իրականացման ուղիները ծառայում են դրա հակառակ նպատակներին, այդ հայտարարված գաղափարը այլևս արժեզրկված է: Նմանապես, երբ լրագրողն իր խղճից և էթիկայից բացի սկսում է իր գործի մեջ առաջնորդվել այլ սկզբունքներով և գեղեցիկ բառերի տակ քողարկած ֆարս իրականացնել, քաղաքացին այլևս իր կարծիքը լսելի լինելու ոչ մի հույս չունի: 

 

Որպես առաջարկ` Հայասատանում տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունից ոչ թե ՙքաղաքացու՚ նոմինացիան հանեք, այլ ՙազատություն՚ բառը ջնջեք:

 

Լալա Ասլիկյան, ՀՀ քաղաքացի

Հարցերի և ձեր կարծիքի համար` 093 447643, էլ.հասցե` lalakap2000@yahoo.com

Երևան, 28.09.07

 

P.S. Մրցանակը ի վերջո տրվեց ուսանողներին ` ապագա լրագրողներին: Մի փչացրեք նրանց: