Ձերբակալություններ Գյումրիում May 25, 2007
Posted by Observer in Գյումրի.trackback
[Երկիր–Մեդիա 25.05.07 12:56] Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն, Երեւանից ժամանած հատուկ ջոկատայինները կազմակերպել են մի շարք խուզարկություններ եւ իրականացրել ձերբակալություններ։ Իրավապահները առայժմ պաշտոնապես հերքում են այդ տեղեկատվությունը։ Սակայն մեր ունեցած տեղեկատվության համաձայն, այդպիսի ձերբակալություններ կայացել են, եւ նրանց թվում չի բացառվում, որ լինեն Գյումրիի քաղաքապետի եւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի որդիները։
«Պաբերս էլ են ըդպես էղել, թոռներս էլ ըդպես կեղնին»… «Շանթի» եթերում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բազմիցս արտասանված այս խոսքը՝ Գյումրի քաղաքում կրակոցներ արձակելու ու մինչև ատամները զինված ու «ջիպերով–համերներով» քաղաքի ամենաբանուկ փողոցներով մեկ կրակոցներ արձակելով «ընգերոջ թասիբը» քաշելու դեպքերի մասին է՝ մերծարգո պարոն քաղաքապետի որդո՞ւ, թե ազգականի՞ և նրանցից ոչ պակաս «մայֆոզ» Արտաշես Սարգսյանի որդո՞ւ, թե ազգականի՞, թե, ինչպես ասում է պատվարժան դատախազությունը՝ անհայտ մարդկանց մասին։
Դե, եթե Գյումրիի քաղաքապետի ու Շիրակի մարզում Բարգավաճ Հայաստան կուսակցության կառույցի ղեկավար, նախկին մարզպետարանի շինվարչության «ջոջ» Արտաշես Սարգսյանի տղաները դատախազության համար անհայտ մարդիկ են, ուրեմն ես էլ «Պողոս, Պետրոս, Մարտիրոսն» եմ՝ Քրիստաֆոր Կոլոմբոսն էլ վրադիր։
Հա, ինչ էի ասում՝ ուրեմն քաղաքապետը բոլորին պատրաստ է ներել, վերջերս իր վրա արձակված կրակոցների հեղինակներին, բայց եթե իր տղան հանկարծ կարմիր լույսի տակով անցնի՝ վիզը կկտրի։ …բայց կրակել, «գանյատ անել», թասիբ քաշել՝ կարելի է, ախր էրեխեն հորն է քաշել…
Գյումրիում կատարած իր մեծագործություններից քաղաքապետը նշեց, որ այլևս պատերի տակ պպզած տղաների չեք տեսնի։ …աչքիս՝ նրանք բոլոր հիմա «ջիպերով» են ման գալիս ու կրակում են ում պատահի։ Մնում է հպարտությամբ լցվեմ հարազատ քաղաքիս նկատմամբ, որն էջմիածնի հետ համընթաց գլխավորում է Հայաստանի կրիմինալացված քաղաքների ցանկը։ Ինչ ասեմ՝ Գյումրի քաղաքի մասին կարդալու բան վերջին օրերին շատ է հայտնվում լուրերում՝ կարդացեք.
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=49717
http://www.a1plus.am/amu/?page=category&cid=6
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=49581
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=49545
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=49706
[...] More reactions at my Oragir. [...]