Ընդդիմադիրների 2500 հոգանոց հոգնած միտինգը ցրվեց՝ անկապ ու անարդյունք May 14, 2007
Posted by Observer in Political.trackback
Իմպիչմենտ + Նոր Ժամանակներ + Հանրապետություն + ՀԺԿ = 2500 մարդ, ասել է թե, այսօր ժամը 2-ին չկայացած ու ժամը 5-ին տեղափոխված ընդդիմադիր հանրահավաքին այդպես էլ մարդ չհավաքվեց։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այս անգամ կիրառված ընտրակեղծիքների տեխնոլոգիաները՝ Բարգավաճը տպել է 400,000 անձնագիր (էս մեկով Նիկոլը լրիվ համը հանեց՝ դրանից հետո ասածներն էլ լուրջ ընդունել չէր լինում), չափազանցվել է քվեարկության մասնակիցների թիվը, որպեսզի նմանեցվի 2005-ի սահմանադրական հանրաքվեի տվյալներին, իրականացվել են կարուսելներ՝ մարդկային և քվեաթերթիկային։ Կրկին հնչեց ծանոթ կոչը՝ «Ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ ռոբոտացմանը…», բայց սա էլ առաջվա թափն ու հմայքը չուներ՝ ինչևէ, նման մարգինալ կոչերով լուրջ ընտրարշավ մտնելը կարծում եմ հենց սկզբից էլ սխալ էր։
Չկայացավ նաև սպասվող երթը դեպի Բաղրամյան կամ ԱԱԾ՝ մարդ չկար… չկար նույնիսկ հարգանք ներշնչող թվով ոստիկան՝ զգացվում էր, որ վերին էշելոններում այս միտինգը պարզապես լուրջ չեն ընդունում։ Որոշվեց հավաքվել հաջորդ ուրբաթ ժամը 5-ին… չէ՝ 7-ին, շոգից խուսափելու համար։
Անկեղծ ասած, Իմպիչմենտը հենց սկզբից դուրս չի եկել՝ համարում եմ, որ նման կոչերով ընտրություններին մասնակցելը առնվազն անձնական վիրավորանք էր ընտրողի ինտելեկտի նկատմամբ… սակայն այսօր թախիծով և վիրավորանքով լցված ասում եմ հայ ժողովրդին՝ ամոթ քեզ, ծախու ազգ, ամոթ քեզ, որ 4 ընդդիմադիրի հանրահավաքին 2500 հոգի էլ չի հավաքվում… գնա վայելիր քեզ արժանի ֆեոդալական իշխանիկներին ու աղաներին…
Comments»
No comments yet — be the first.