ԿԸՀ-Ն ՀԱՍՏԱՏԵՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ May 14, 2007
Posted by Observer in Political.add a comment
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց մայիսի 12-ին կայացած ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները։ Համաձայն դրանց, խորհրդարան մոտք գործելու համար անհրաժեշտ թվով ձայներ է ստացել 5 կուսակցություն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը եւ «Ժառանգություն» կուսակցությունը։
«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն առաջարկեց համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչել, քանի որ ընտրության արդյունքի վրա ազդող բազմաթիվ խախտումներ են արձանագրվել։ ԿԸՀ-ն քվեարկությամբ մերժեց այդ առաջարկը։
«Արդարություն» դաշինքի, «Ազգային միաբանության» եւ «Օրինաց Երկրի» ներկայացուցիչները հրաժարվեցի ստորագրել ամփոփիչ արձանագրությունը։
Աղբյուրը՝ E-channel
,
2007-05-13
Ընդդիմադիրների 2500 հոգանոց հոգնած միտինգը ցրվեց՝ անկապ ու անարդյունք May 14, 2007
Posted by Observer in Political.add a comment
Իմպիչմենտ + Նոր Ժամանակներ + Հանրապետություն + ՀԺԿ = 2500 մարդ, ասել է թե, այսօր ժամը 2-ին չկայացած ու ժամը 5-ին տեղափոխված ընդդիմադիր հանրահավաքին այդպես էլ մարդ չհավաքվեց։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այս անգամ կիրառված ընտրակեղծիքների տեխնոլոգիաները՝ Բարգավաճը տպել է 400,000 անձնագիր (էս մեկով Նիկոլը լրիվ համը հանեց՝ դրանից հետո ասածներն էլ լուրջ ընդունել չէր լինում), չափազանցվել է քվեարկության մասնակիցների թիվը, որպեսզի նմանեցվի 2005-ի սահմանադրական հանրաքվեի տվյալներին, իրականացվել են կարուսելներ՝ մարդկային և քվեաթերթիկային։ Կրկին հնչեց ծանոթ կոչը՝ «Ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ ռոբոտացմանը…», բայց սա էլ առաջվա թափն ու հմայքը չուներ՝ ինչևէ, նման մարգինալ կոչերով լուրջ ընտրարշավ մտնելը կարծում եմ հենց սկզբից էլ սխալ էր։
Չկայացավ նաև սպասվող երթը դեպի Բաղրամյան կամ ԱԱԾ՝ մարդ չկար… չկար նույնիսկ հարգանք ներշնչող թվով ոստիկան՝ զգացվում էր, որ վերին էշելոններում այս միտինգը պարզապես լուրջ չեն ընդունում։ Որոշվեց հավաքվել հաջորդ ուրբաթ ժամը 5-ին… չէ՝ 7-ին, շոգից խուսափելու համար։
Անկեղծ ասած, Իմպիչմենտը հենց սկզբից դուրս չի եկել՝ համարում եմ, որ նման կոչերով ընտրություններին մասնակցելը առնվազն անձնական վիրավորանք էր ընտրողի ինտելեկտի նկատմամբ… սակայն այսօր թախիծով և վիրավորանքով լցված ասում եմ հայ ժողովրդին՝ ամոթ քեզ, ծախու ազգ, ամոթ քեզ, որ 4 ընդդիմադիրի հանրահավաքին 2500 հոգի էլ չի հավաքվում… գնա վայելիր քեզ արժանի ֆեոդալական իշխանիկներին ու աղաներին…