jump to navigation

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 59.4%-ը May 12, 2007

Posted by Observer in Իշխանություններ, Քաղաքական.
add a comment


ԿՀԸ-ից ստացված թարմ տվյալների համաձայն ընտրություններին մասնակցել է 1,375,733 մարդ կամ ընտրողների 59.4%-ը:

Նկատի ունենալով, թե ողջ ընտրարշավի ընթացքում ինչպես էին բոլորը խոսում քվեարկողների համատարած անտարբերությունից, սա գրեթե հեքիաթային ցուցանիշ է…

Գազելները` վարչական լծակ May 12, 2007

Posted by Observer in Political.
add a comment


Առավոտյան Վարդաշենում (Երևանի Էրեբունի համայնք) կես ժամ 84 համարին սպասելուց հուսահատված զանգեցի տաքսի Ռիչ` պարզվեց մեքենա չկա, պարզվեց` տարբեր կանգառներում գազելների սպասելուց հուսահատված շատ տարբեր քաղաքացիներ հանգել են միանման եզրակացությունների` գազելների վրա այսօր հույս դնել չի լինի, և ով ինչ տաքսի ծառայություն գիտեր, զանգել կանչել են: Մի անհայտ ու անտեր տաքսով էլ ես հասա աշխատանքի…

Ինչևէ, E-channel-ի այս հոդվածը ավելորդ անգամ հաստատում է իմ եզրակացությունները` թեև բոլոր կուսակցությունները խոսում են այն մասին, թե որքան են իրենք մտահոգված քաղաքացիների բարեկեցությամբ, բարգավաճությամբ, երկրում կոռուպցիայի և հովանավորչության (կռիշաների) նվազեցմամբ, երբ բանը հասնում է իրենց անմիջական շահին և իշխանական աթոռները ձեռից բաց չթողնելու խնդրին, նրանք բոլորն էլ թքած ունեն քաղաքացիների ու նրանց բարեկեցության վրա:

Հերթական զգայացունց ելույթը Քոչարյանից May 12, 2007

Posted by Observer in Քաղաքական.
add a comment

Այսօր ես չեմ կարող կոնկրետ անուններ տալ, կամ կուսակցություններ թվարկել խուսափելու համար շահարկումներից, բայց մի բան իհարկե ցանկանում եմ, որ մեր խորհրդարանում Հայաստանի ընդդիմադիր ուժեր լինեն, ոչ թե արտասահմանյան ներկայացուցչություններ՝ տարբեր խմբակցությունների ձեւովՙ,- իր ընտրությունը կատարելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Աղբյուրը` A1plus

Գյումրու Ուսանողական խորհուրդը զրկվեց դիտորդական առաքելության իրավունքից May 12, 2007

Posted by Observer in Political, Քաղաքական.
add a comment

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր ժամը 15-ի իր նիստում Դիտորդական առաքելության իրականացման իրավունքից զրկեց Գյումրու ուսանողական խորհուրդ հասարակական կազմակերպությանը: Կազմակերպության նախագահ Կարեն Պետրոսյանին նիստի մասին տեղեկացրել են հեռախոսով միայն ժամը 12:30-ին: ԳՈՒԽ նախագահը ԿԸՀ է հասել 15:07-ին, երբ նիստն արդեն փակված էր: ԿԸՀ որոշման համար հիմք է հանդիսացել կազմակերպության անդամներից մեկի կարճ ելույթի տեսագրությունը, որում նա իր աջակցությունն է հայտնում պատգամավորական մեծամասնական թեկնածուներից մեկին: ԿԸՀ-ում “Արդարություն” դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը առաջարկել է դիտորդական իրավունքից զրկել միայն այն դիտորդին, ով թեկնածուին աջակցության կոչ է արել: Այս առաջարկը մերժվել է: (more…)