jump to navigation

Արի զարգենք պատը! May 6, 2007

Posted by Observer in Ջահելություն.
add a comment

Այս անգամ Սկսելան անհավես ու անկազմակերպ էր՝ մոտ 40 ջահել (ինձ էլ եմ ջահել հաշվում) հավաքվեցին ավանդական տեղում՝ Կոմիտասի արձանի մոտ, բայց արձանի շուրջբոլորը դաշնակցական ցուցահանդես էր բացված, որն ուղեկցվում էր Հախվերդյանի երգերի բավականին բարձր հնչողությամբ։ Որոշվեց Սկսելայի «Արի զարգենք պատը» ակցիան տեղափոխել հարևանությամբ գտնվող Սարյանի արձանի մոտ (Վերնիսաժի տարածք), քանի որ Սկսելայի ժողովրդի կարծիքով Հախվերդյանի երգերը կխանգարեին ակցիային։ Անկեղծ ասած կարծում եմ, տեղափոխվելը ճիշտ քայլ էր, ավելի շուտ ելնելով այն նկատառումից, որ Սկսելայի աղմկոտ ակցիան հաստատ կխանգարեր Հախվերդյանի՝ ինձ համար այնքան սրտամոտ երգերին։

Ինչևէ, մի քանի «տաքացնող» խաղ–կոչերից հետո մնացած 25-30 հոգի ջահելները (ինձ էլ եմ ջահել հաշվում) կիսաշրջան կազմած հավաքվեցին լարաքամվող գիթառիս չորս բոլորը՝ նվագում էին ով և ինչ պատահի… Աչք ու ականջ էր ծակում մասնակիցների ճաշակի տարբերությունը՝ հիմնականում հնչում էր այն, ինչ կոչում են ռուսական ռոք (ես լուրջ պրոբլեմ ունեմ այս բառակապակցության հետ կապված, քանի որ գտնում էմ, որ ռուսական ռոք ասվածը գոյություն չունի, եթե չհաշվենք Գորկի Պարկը)։ Մեկ մեկ հնչում էր Բիթլզների օրհնված երաժշտությունը, Նիրվանան և Մետալիկայից մեկ երկու նման–նմանակում։ Կարծում եմ ակցիան հաջողվեց՝ անձամբ ես հիացած եմ… Արոնյանի հաղթանակով` 4։2 հօգուտ մեր շախմատիստի հաղթանակի, որին հետևած սիմվոլիկ հրավառությունն էլ հենց ազդարարեց Սկսելայի հերթական ակցիայի ավարտը։