Խուզարկում են անհայտ պատճառներով May 5, 2007
Posted by Observer in Քաղաքական.trackback
Հենց նոր իմացա, որ խուզարկում են ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի և նախկին պաշտպանության փոխնախարար, արտադրական ենթակառուցվածքների համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանի բնակարանները։
Լրացուցիչ մանրամասներ A1plus-ից.
[15:39] 05 Մայիսի, 2007
Այս պահին խուզարկվում է ԱԳ նախկին նախարար, ՚Քաղաքացիական անհնազանդությունՙ շարժման համահիմնադիր Ալեքսանդր Արզումյանի Վարդանանց փողոցում գտնվող տունը : Ներսում, ըստ ականատեսների, մոտ 15 մարդ կա ԱԱԾ-ից: Ներսում են նաեւ Բաբկեն Արարքցյանը, Տիգրան Սեդրակյանը,Բագրատ Ասատրյանը եւ այլն: Փաստաբան Հովիկ Արսենյանին ներս մտնել չեն թողել: Ներս մտնել չեն թողել նաեւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանին:
Քիչ առաջ տեղեկացանք, որ խուզարկվում է նաեւ Պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանի տունը: