jump to navigation

Արագ արձագանքման շտաբ՝ Գյումրիում May 4, 2007

Posted by Observer in Քաղաքական.
trackback

Գյումրիում ստեղծվել է նախընտրական վերջին շաբաթվա, քվեարկության եւ քվեների հաշվարկի գործընթացների Արագ Արձագանքման Շտաբ՝ Գյումրիում գործող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ եւ Գյումրու Ուսանողական Խորհուրդ հասարակական կազմակերպությունների կողմից։

Շտաբի խնդիրեների մեջ մտնում է մայիսի 12-ին դիտորդական առաքելությամբ մոնիտորինգ իրականացնելը Գյումրու ընտրատեղամասերում, պարբերաբար տեղեկություններ հավաքել եւ տարածել քվեարկության եւ քվեների հաշվարկի մասին, հնարավոր օրինախախտումների եւ հնարավոր կեղծիքների մասին։

Հնարավոր զանգվածային կեղծիքների, ընտրողների ազատ կամաարտա-հայտման նկատմամբ զանգվածային ոտնձգությունների փաստերի արձանագրման դեպքում Շտաբը նախատեսում է դադարեցնել դիտարկումները եւ ձեռնամուխ լինել օրինախախտումների եւ ընտրակեղծիքների դեմ անզեն եւ զանգվածային բողոքի բոլոր հնարավոր եւ նպատակահարման միջոցառումների իրականացմանը. հանրահավաքներ, ցույցեր, նստացույցեր, պիկետներ, երթեր եւ այլն։

Լրացուցիչ մանրամասների համար այցելեք Շտաբի պաշտոնական կայք՝ http://www.asparez.am հասցեով։

Comments»

No comments yet — be the first.