jump to navigation

Առյուծի որձն ու էգը, Բարգավաճի ինքնուրույնն ու վերահսկվողը May 4, 2007

Posted by Observer in Քաղաքական.
add a comment

Հետաքրքիր քվեարկությունների հանդիպեցի այստեղ, և ամենակարևորը՝ բազմամարդ քվեարկության, չնայած դատելով քվեարկության սկրիպտի պարզունակությունից այն կեղծելը իրենից մի մեծ բան չպետք է ներկայացնի։ Մեկից տալիս եմ քվեարկության արդյունքները.

Ըստ Ձեզ, ՙԲարգավաճ Հայաստանՙ կուսակցությունը ինքնուրույն ուժ է, թե՞ իշխանությունների կողմից վերահսկվող։
(ակտիվացված է՝ 2007-03-20 21:42:14)
Քվեարկման արդյունքները

Փաստորեն ԲՀԿ–ն՝ որի Գյումրիի տարածքային կառույցը այսօր 14 հազար վիճակախաղի տոմս էր բաժանել Գյումրիում, որպեսզի “մարտը շահած զորավարի տեսքով” քաղաք մտնող Դոդին մարդու տեղ դնող ու դիմավորող լինի, կոնկրետ այս քվեարկության մասնակցողների կարծիքով լուրջ կուսակցություն չէ, լուրջ չէ և կուսակցություն էլ չէ… փոխարենը՝ Բարգավաճ է և ուրեմն՝ բոլորս դեպի ընտրություններ։

ՀԳ՝ հիմա կասեք բա էգ ու որձ առյուծներն ի՞նչ կապ ունեին գրածիս հետ։ Լավ է, որ հիշեցրեցիք, թե չէ մոռանալու էի, հա… ուրեմն երեկ, Գագիկ Դոդ Ծառուկյանը երեկ մեր չեմպիոն ծանրամարտիկներին մեկական մեքենա նվիրեց, ու ասաց հիշարժան խոսքեր՝ ոնց որ առյուծի որձն ու էգը նշանակություն չունի, այնպես էլ ծանրամարտիկի։

Արագ արձագանքման շտաբ՝ Գյումրիում May 4, 2007

Posted by Observer in Քաղաքական.
add a comment

Գյումրիում ստեղծվել է նախընտրական վերջին շաբաթվա, քվեարկության եւ քվեների հաշվարկի գործընթացների Արագ Արձագանքման Շտաբ՝ Գյումրիում գործող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ եւ Գյումրու Ուսանողական Խորհուրդ հասարակական կազմակերպությունների կողմից։

Շտաբի խնդիրեների մեջ մտնում է մայիսի 12-ին դիտորդական առաքելությամբ մոնիտորինգ իրականացնելը Գյումրու ընտրատեղամասերում, պարբերաբար տեղեկություններ հավաքել եւ տարածել քվեարկության եւ քվեների հաշվարկի մասին, հնարավոր օրինախախտումների եւ հնարավոր կեղծիքների մասին։

Հնարավոր զանգվածային կեղծիքների, ընտրողների ազատ կամաարտա-հայտման նկատմամբ զանգվածային ոտնձգությունների փաստերի արձանագրման դեպքում Շտաբը նախատեսում է դադարեցնել դիտարկումները եւ ձեռնամուխ լինել օրինախախտումների եւ ընտրակեղծիքների դեմ անզեն եւ զանգվածային բողոքի բոլոր հնարավոր եւ նպատակահարման միջոցառումների իրականացմանը. հանրահավաքներ, ցույցեր, նստացույցեր, պիկետներ, երթեր եւ այլն։

Լրացուցիչ մանրամասների համար այցելեք Շտաբի պաշտոնական կայք՝ http://www.asparez.am հասցեով։

Նոր ժամանակներ, Հանրապետության կուսակցությունների և Իմպիչմենտ դաշինքի համատեղ հանրահավաքը May 4, 2007

Posted by Observer in Քաղաքական.
add a comment

Աղբյուրը՝ Lragir.am

Մայիսի 3-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Նոր ժամանակներ, Հանրապետության կուսակցությունների և Իմպիչմենտ դաշինքի համատեղ հրավիրված առաջին հանրահավաքը։ Վերջինը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Մատենադարանին հարող տարաշքում։
[]
Բանախոսների ելույթներում հիմնական թեման երկուսն էր. Կոչ ընտրողներին՝ լինել ակտիվ, վճռական և տեր կանգնել սեփական իրավունքներին և կոչ իշխանություններին՝ չկեղծել ընտրությունները, քանի որ դա ոչ միայն քրեորեն պատժելի է, այլ՝ դավաճանություն։

Աղբյուրը՝ A1plus

՚Պահանջում ենք ապօրինի վարչախմբի հրաժարականըՙ, ՚Ազատությունՙ, ՚Իմպիչմենտՙ, ՚Տեր կկանգնենք մեր երկրինՙ ցուցապաստառներով, եռագույն դրոշները ծածանելով, գոչյուններով` ՚Իմպիչմենտՙ դաշինքի, ՚Հանրապետությունՙ եւ ՚Նոր ժամանակներՙ կուսակցությունների անդամները տարբեր ուղղություններից երթով 19:00-ին հավաքվեցին Ազատության հրապարակում, ուր նրանց էր սպասում որոշ քաղաքացիների գնահատմամբ 10 հազարից ավել, իսկ կազմակերպիչների խոսքերով` 30 հազարից ավել քաղաքացիներ: Հանրահավաքը մեկնարկվեց Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո` քաղաքացիների բռունցքները վեր պարզած, իսկ ողջ ընթացքում եւ բարձախոսի առջեւ կանգնածները, եւ հավաքված բազմությունը պարբերաբար գոչում էին` ՚Իմ-պիչ-մենտՙ:

Աղբյուրը՝ ես, Ձեր խոնարհ ծառան.
Լավ, ասենք Իմպիչմենտ բարով–խեորվ արեցինք պրծանք՝ երկու ձեռով ու ոտով համաձայն եմ։ Հետո՞…
– Ի՞նչ եք անում ներքին և արտաքին քաղաքականության, իրավական, սոցիալական, տնտեսական ասպարեզներում։