jump to navigation

Համատեղ հանրահավա՞ք May 2, 2007

Posted by Observer in Քաղաքական.
add a comment

Փաստորեն «Իմպիչմենտ»–ը շարունակում է քայլեր ձեռնարկել ընդդիմությանը միավորելու ուղղությամբ և կարելի է ասել, որոշակի հաջողությամբ՝ մայիսի 3-ի հանրահավաքին, համաձայն այս թռուցիկի, կմասնակցեն Հանրապետությունը, Նոր Ժամանակները և «Իմպիչմենտ»–ը։

Դե ինչ, ինչպես կասեր Սպինոզան, եթե ծանոթ լիներ Հրանտ Թոխատյանի հետ՝ լավ վերջը դա հաստատ լավ սկիզբ չէ, որն էլ իր հերթին չի կարող գործի կեսը համարվել, ոչ էլ գոնե 20-25% ձայն ապահովել…

…ասածս այն է, որ մի տեսակ շատ ուշ են միավորվում ընդդիմադիրները։

Հարց. իսկ ինչո՞ւ հանկարծ հիմա, երբ արդեն այսքան ուշ է, ընդդիմադիրները հանկարծ հիշեցին, որ կարելի է համատեղ հանրահավաք անցկացնել։
Պատասխանում եմ. մեր հարգարժան ընդդիմադիրները վերջապես հասկացան (շաաաատ ուշ), որ նույնիսկ ամենաարդար ընտրությունների պայմաններում իրենցից ոչ մեկը այս ընտրությունների արդյունքում խորհրդարանում ծանրակշիռ ներկայություն ապահովել ի վիճակի չի լինի։ Ավելին, նույնիսկ միավորվելով նրանք չեն կարողանալու լուրջ քանակությամբ մանդատներ ձեռք բերել, հետևաբար իշխանական լծակների հասնելու միակ հույսը մնում է որևէ գույնի հեղափոխություն իրականացնելը։ (Ուշադրություն. պատասխանը հիմնված չէ որևէ լուրջ անալիզի վրա, չի արտահայտում որևէ մեկի կարծիքը բացի անձամբ իմից, և այլն)

Մնում է որոշել, որն է ճիշտ՝ օգնել, թե՞ խանգարել վերջապես համատեղված հանրահավաքողներին…

ՀԳ. Կգնամ էդ հանրահավաքին նայեմ ընտրարշավից դուրս եկած ՀՀՇ–ից մարդ–մուրդ կա՞… որքան հասկացանք ՀՀՇ քաղաքական խորհրդի անդամ Արամ Մանուկյանի խոսքերից, իրենց այդ քայլն արվել էր ընդդիմությանը եւ ընդդիմության ընտրազանգվածը միավորելու նպատակով։