Նախընտրական բամբասանքներ April 29, 2007
Posted by Observer in Ընտրություններ.add a comment
Ասում են, որ ընտրությունների օրը նշանակվել մայիսի 12-ին, որովհետև այդ օրն է տեղի ունենալու Եվրոտեսիլ 2007 համերգը, և իշխանությունները հույս ունեն, որ երիտասարդությունը խելոք կգնա կնստի տներում ու համերգ կնայի՝ ցույցեր ու խռովություններ կազմակերպելու փոխարեն։
<a href=”http://bekaisa.livejournal.com/254057.html”>Ասում են</a>, որ իշխանությունները ձեռք են բերել ցույցեր ցրելու հատուկ տեխնիկա, և որ նույնիսկ անցկացվել է դրա փորձարկում, որի ժամանակ ռազմական ակադեմիայի կուրսանտները հանդես են եկել ցուցարարների դերում, իսկ սպեցնազը նոր տեխնիկայի միջոցով հաջողությամբ կատարել է առաջադրանքը։
Ասում են, որ այն բանից հետո, ինչ Սերժ Սարգսյանը փորձել է այցելել մահափորձից հետո հիվանդանոցում պառկած Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, վերջինիս տղան, որը նստած է եղել հոր մոտ գոռացել է. «դրան ասեք ներս չգա»։Սերժ Ազատիչը ներս մտնելով շատ մեղմորեն պատասխանել է. «մի հատ փչեմ կչքանաս, լակոտ»։Այժմ էլ ողջ Գյումրիով լուրեր են պտտվում, որ Ազատիչին բարի կամեցողները այնուհետև բռնել-կտրել են Գյումրու քաղաքապետի որդու ականջը(ները), որից հետո վերջինս պլաստիկ օպերացիա է արել և արհեստական ականջներ դրել իրեն։
Ասում են Ստեփան Դեմիրճյանը այս անգամ հետևել է Արտաշես Գեղամյանի պայծառ օրինակին, և բավականին կլորիկ գումարով ծախվել իշխանություններին, շենքով-շնորքով օպոզիցիա խաղալու և ընտրարշավի մասին դրական կարծիքներ ձևավորելու համար։
Ասում են ընտրարշավին մասնակցող երգիչներին տալիս են ամենաքիչը 7,000 դոլար այս-կամ այն կուսակցության հետ մեկ ամիս համերգներով ֆռֆռալու համար։
Այ այսպիսի բաներ են ասում…