ԱԲԿԱՅ - Մեռնելու Պարունակները April 19, 2007
Posted by Observer in Political.trackback
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ներկայացնում է մեր ժամանակը` խտացված մեկ կերպարում. «ԱԲԿԱՅ. ՄԵՌՆԵԼՈՒ ՊԱՐՈՒՆԱԿՆԵՐԸ» գրքում:
Ձեռք բերեք գիրքը ՙԱլեքս-Հով՚ (Աբովյան - 25), ՙԱրտ բրիջ՚ (Աբովյան - 20) գրատներում, ինչպես նաեւ` Մաշտոցի պողոտա - 45 հասցեում գտնվող բուկինիստական գրախանութում:
[...]
Այդ մեղեդին, որ հյուրանոցում մտավ գլուխը, հետո լսել էր նաեւ ճամփեզրի մի խորտկարանում, ուր մտան մի բաժակ ջուր խմելու: Ինքը կատաղեց սարսափելի, երբ երկու հարբած երիտասարդներ մագնիտոֆոնը միացրին բարձրաձայն:
Հեռվից ձայնեց խորտկարանի տիրոջը.
- Էդ երաժշտությունն անջատեք:
Աբկայը համազգեստով էր. եթե անգամ համազգեստով էլ չլիներ, խորտկարանի տերը, թեպետ այդ խորտկարանն իրենց շրջանից շատ հեռու էր, կճանաչեր, լսել էր նրա մասին անջատեց մագնիտոֆոնը:
- Ոնց թե, ախպեր,- գոռաց երկու հարբած երիտասարդներից մեկը,- մենք հաց ենք ուտում էստեղ, ուզում ենք երգ լսել, դու ո՞վ դառար, որ մեր քեֆը խանգարես,- կատարները տաք էր` աքլորացել էին:
Խորտկարանի տերը կարկամեց, հասկացավ, որ վատ է վերջանալու եւ մոտենալով ջահելներին, կամացուկ ասաց. ՙՁեն մի հանեք, Հրամանատար Աբկայն է, թող ինքը գնա, հետո կմիացնեմ՚:
- Ով ուզում ա թող ըլնի,- գոռաց երկրորդը,- մենք պըտի լսենք էդ երգը,- ասաց եւ անցնելով վաճառասեղանի հետեւը, նորից միացրեց մագնիտոֆոնը:
Արյունն Աբկայի գլխին տվեց: Դանդաղ մոտեցավ դեռեւս մագնիտոֆոնի մոտ կանգնածին ու հրամայեց.
- Անջատիր, էսօր դեռ սուգ է, ու ոչ մի տեղ երաժշտություն չի կարող հնչել,- իրեն զսպում էր մի կերպ:
- Ի՞նչ սուգ,- քրքջաց ջահելը,- էն որ Դեւին…
Չհասցրեց շարունակել…
[...]
Երեկ գնեցի այդ գիրքը եւ կարդացի: Սա վիրավորանք է Հայաստանի եւ նրա ղեկավարության հասցեին: Ինչ է ուզում ասել էդ ձեր հեղինակը. որ հոկտեմբերի 27-ին նաեւ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են խառնված? Հիմարություն: Բա նրա դատողությունները հայրենիքի մասին: Ադրբեջանցին (նույն ինքը` թուրքը) պնդում թե Հայաստանը նաեւ իր հայրենիքն է: Մի խոսքով`ապազգային գիրք է, խոտան:
Հարգելի Արա,
Զարմանում եմ, թե ինչ աչքերով եք կարդացել վեպս (ես այն վեպ եմ համարում, թեպետ գրքի անոտացիայում նշված է վիպակ): Ձեր խղճին եմ թողնում այն, թե ինչ վիրավորանք եք նկատել Հայաստանի հասցեին. ընդհակառակը, սա Հայաստանի իրականությունն է 88 թվականից սկսած, եւ իմ մեղքը չէ, որ այդ ժամանակներում ամեն ինչ է եղել, եւ որ պայքարած ու կռված տղերքը մնացել են «լուսանցքում», իսկ չախկալները հարստացել… Եթե դու վեպումս ինչ-որ մարդկանց ես տեսել ու վիրավորվել նրանց փոխարեն, դարձյալ իմ մեղքը չէ…
Վերջապես` Հայրենիքի մասին. Եթե ուշադիր ես կարդացել, Հասանը, որ այստեղ մարմնավորում է ադրբեջանցիներին` ասում է Աբկային` գլխավոր հերոսիս. «Դուք ասում եք, որ սա մեր հայրենիքը չի, որ մենք եկվոր ենք եղել էստեղ… Չգիտեմ՝ երբվանից ենք եկվոր, բայց իմ պապն ու հերն էլ են էստեղ ծնվել, ես էլ։ Ես մեր գյուղում գերեզմաններ ունեմ թողած, ո՞նց իմ հայրենիքը չի»: Եվ սա դուք համարում եք «ապազգայի՞ն»: Էդ ադրբեջանցին ավելի հայրենասեր է, քան բոլոր այն վայ հայերը, ովքեր ասպատակել են ու թալանում են Հայաստանը, որովհետեւ սա իրենց համար հայրենիք չէ… Իրենք էստեղ գերեզմաններ չունեն….
Մի խոսքով, կարելի է բանավիճել երկար
Հարգանոք`
Մեսրոպ Հարությունյան
Արա Բարեղամյանին կուզենայի տեղեկացնել, որ ես իմ բլոգում երբեք, ոչ ոքի թույլ չեմ տա վիրավորանք հասցնել Հայաստանին: ԵՐԲԵՔ: Մյուս կողմից ցանկացած կարծիք, որը վերաբերվում է Հայաստանյան քաղաքական գործիչներին իրավունք ունի հնչել այստեղ: Ի վերջո երբ այդ մարդիկ մտնում էին քաղաքական ասպարեզ, նրանք պարզ գիտակցում էին, որ դրանով իսկ դառնում են հանրային քննարկման առարկա: Ես չգիտեմ, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խառնվա՞ծ են արդյոք հոկտեմբերի 27-ի իրադարձություններում, թե ոչ: Ինձ համար թանկ է յուրաքանչյուր անձի և քաղաքական գործչի անմեղության կանխավարկածը, ըստ այդմ ես չեմ գտնում, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խառնված են հոկտեմբերի 27-ի դեպքերում, մինչև հակառակը չի ապացուցվի: Մյուս կողմից, կարծիքը` թե նրանք կարող են խառնված լինել իրավունք ունի հնչել` դա է ժողովրդավարության արժեքը: Առավել ևս, որ հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը այնպես վարվեց, որ նման կարծիքը հիմնավորվելու ավելի շատ կասկածներ առաջացան, քան թե փարատվեցին:
Վերադառնալով Մեսրոպ Հարությունյանի ստեղծագործությանը, կասեմ հետևյալը. սա առաջին հերթին գեղարվեստական ստեղծագործություն է, սա գիրք է մեր օրերի մասին, սա գիրք է մեր օրերի այն պատկերի մասին, որը տեսել է հեղինակը` Մեսրոպ Հարությունյանը: Սա փաստավավերագրական աշխատություն չէ, և ոչ էլ պատմական երկ, սա դատական արձանագրություն չէ (թեև մեր օրերում գործ շինող քննիչները շատ ավելի գեղարվեստական նկարներ են նկարում իրենց պաշտոնական արձանագրություններում): Բնականաբար, եթե ես ունենայի բառի այն արվեստը, ստեղծագործական այն ուժը, եռանդը և մեր օրերի նկարիչը դառնալու այն մղումը, որը ցուցաբերել է մարդկայնորեն իմ կողմից շատ հարգված և սիրված Մեսրոպ Հարությունյանը, ես լրիվ տարբեր նկար կստեղծեի: Կասկածում եմ, որ Ձեր նկարն էլ լրիվ այլ երանգներ կունենար, և ուրեմն առաջարկում եմ` գրեք Ձեր գիրքը, իսկ ես սիրով դրա մասին կտեղեկացնեմ իմ բլոգում:
Գրքում արտահայտված կարծիքներից շատերի հետ ես ինքս էլ համաձայն չեմ (ավելի ճիշտ, գրքում արտահայտված կարծիքների 90%-ի հետ), ինչպես և համաձայն չեմ ձեր մեկնաբանության հետ, սակայն դա ինձ իրավունք չի տալիս որևէ կարծիք «հիմարություն» կամ «խոտան» կոչել, առանց լուրջ փաստարկներ բերելու: Դա նաև Ձեզ իրավունք չի տալիս ադպիսի որակումներ տալ գեղարվեստական ստեղծագործությանը, առանց դրա գեղարվեստական արժանիքների մասին հիմնավորված դատողությունների:
Բոլոր դեպքերում, այն փաստը, որ այս գիրքը բազմաթիվ քննարկումներ է առաջացնում, արդեն ապացուցում է, որ այն արժե կարդալ:
Արժե, իրոք արժե կարդալ…Գիրքը զարմանալի ձգող էբերգիա ունի:
Ես ես ստեղծագործության մեջ վիրավորանք չեմ տեսնում, նույնիսկ եթե կա վիրավորանք, ապա կուզեի, որ աշխարհի բոլոր վիրավորանքներն ես ձեւով հնչեին……ու եթե էդ վիրավորանքից հետո ես իմ հայրենիքն ավելի շատ եմ սիրում, իմ հողն ավելի շատ եմ զգում կամ էլ պարզապես սկսում եմ սպիտակը սեւից տարբերել, ուրեմն էլ կարեւոր չի, թե դուք ինչ կանվանեք այն՝ վիրավորանք թե մի ուրիշ բան:
Es kardaci girqn, kareli e asel` mek shnchov! Lav gorts e, inqnatip voch uni ev gerecik u xorn mtqer. Humanistakan paher el kan: hatkapes chat durs ekav Hasani handep herinaki mardasirakan motecumn. Iharke. Ete neroramtutyunn chliner, achxarhum voch azger kmnajin, voch el mardik. Husov em kga mi or, erb menq ev mer harevannern knerenq mimjanc ev kaprenq xarar…
Karcum em,vor girqn kgnahati amen voq, um sirtn tsavum e ajs erkri hamar.
P.S. Arajin petq che qnnadatel. Mard a, kardacel a, hama
ban chi haskacel (:
Նախ, շնորհակալ եմ այս բլոգի հեղինակից, որ գիրքս քննարկման դրեց: Որքան էլ զարմանալի է` շնորհակալ եմ Արայից, որովհետեւ եթե նա չսկսեր, երեւի բանավեճ չլիներ: Ես, անկեղծ ասած, սպասում է Արա Բարեղամյանի հայտնածի նման կարծիքների… Եվ լավ է, որ կան այդպիսիք… Կարեւորն է ինձ համար, որ գիրքս անտարբեր չթողնի մարդկանց…
Վերջապես շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր իրենց կարծիքները գրեցին: Բայց սա չի նշանակում, թե բանավեճն ավարտված է:
Նոր կարծիքների ակնկալիքով`
Մեսրոպ
Հարգելի՛ ցանցային անծանոթներ, Մեսրոպի վեպը մի շնչով կարդացողներից մեկն էլ ես եմ, հա՛, հա՛, էդ գիրքն ինձ էլ գրավեց ու դրա համար ուզում եմ արտահայտվել: Էն, որ գիրքը նման այլազան մեկնաբանությունների տեղիք է տվել, արդեն ամեն ինչ ասում է: Ու ես «Աբկայ»-ի փիլիսոփայությունը դրա համար էլ սիրեցի՝ չպարտադրող է, մտածելու տեղիք տվող, մարսելու համար ժամանակ ու միտք պահանջող, իսկ եզրակացություններն ամեն մեկն անում է իր աբելական կամ կայենական մտահորիզոնով, ընկալումներով:
Ինձ էդտեղ շատ մտքեր, զգացումներ ու զգացմունքներ հարազատ թվացին, ես առիթ ունեցա իմ մեջ եւս մեկ անգամ «աբկայ»-ական քննություն կատարել, մեր օրերի քրոնիկային նայել Մեսրոպի աչքերով, համադրել իմ ու գրողի ընկալումները, մի խոսքով հետաքրքիր էր:
Իսկ գեղարվեստական պատկերներ ստեղծելու առումով էլ չեմ ասում, ես «տեսա» հայրենի սարերն ու զգացի մեր գյուղի հոտը: Էդ ուրիշ զգացում է, ու գուցե մի քիչ սուբյեկտիվ հիմք ունի…
Hayeren tpelu dzeve chem karoghanum gtnel, vor grem. Mesrop jan, sa ardzak epos em hamarum, u yerevi te ayd tesankyunits nayelov e, vor kartsum em, Abkaye piti bnatsin khelk u imastnutyun unenalov handerdz angraget liner u mi kich tsur=khent.
Paylun gegharvestakan gorts e.
Isk gegharvestakan gorsteri hamapataskhanutyune irakanurtyane knnutyan ararka che, inchpes comment-nerum arel en.
Es girqy kardacel em yndameny mi qani jamum ev anchap hpart em, vor heghinakin janachum em andzamb: Hargeli paron Mesrop, girqy lavn er, bajc vor mo qich aveli erkar greiq u aveli hangamanali nkaragrutyunner tajiq, kartsum em girqy dranic miajn kshaher.