jump to navigation

ԱԲԿԱՅ - Մեռնելու Պարունակները April 19, 2007

Posted by Observer in Political.
9 comments

ABKAYՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ներկայացնում է մեր ժամանակը` խտացված մեկ կերպարում. «ԱԲԿԱՅ. ՄԵՌՆԵԼՈՒ ՊԱՐՈՒՆԱԿՆԵՐԸ» գրքում:

Ձեռք բերեք գիրքը ՙԱլեքս-Հով՚ (Աբովյան - 25), ՙԱրտ բրիջ՚ (Աբովյան - 20) գրատներում, ինչպես նաեւ` Մաշտոցի պողոտա - 45 հասցեում գտնվող բուկինիստական գրախանութում:

[...]

Այդ մեղեդին, որ հյուրանոցում մտավ գլուխը, հետո լսել էր նաեւ ճամփեզրի մի խորտկարանում, ուր մտան մի բաժակ ջուր խմելու: Ինքը կատաղեց սարսափելի, երբ երկու հարբած երիտասարդներ մագնիտոֆոնը միացրին բարձրաձայն:

Հեռվից ձայնեց խորտկարանի տիրոջը.
- Էդ երաժշտությունն անջատեք:
Աբկայը համազգեստով էր. եթե անգամ համազգեստով էլ չլիներ, խորտկարանի տերը, թեպետ այդ խորտկարանն իրենց շրջանից շատ հեռու էր, կճանաչեր, լսել էր նրա մասին անջատեց մագնիտոֆոնը:

- Ոնց թե, ախպեր,- գոռաց երկու հարբած երիտասարդներից մեկը,- մենք հաց ենք ուտում էստեղ, ուզում ենք երգ լսել, դու ո՞վ դառար, որ մեր քեֆը խանգարես,- կատարները տաք էր` աքլորացել էին:

Խորտկարանի տերը կարկամեց, հասկացավ, որ վատ է վերջանալու եւ մոտենալով ջահելներին, կամացուկ ասաց. ՙՁեն մի հանեք, Հրամանատար Աբկայն է, թող ինքը գնա, հետո կմիացնեմ՚:

- Ով ուզում ա թող ըլնի,- գոռաց երկրորդը,- մենք պըտի լսենք էդ երգը,- ասաց եւ անցնելով վաճառասեղանի հետեւը, նորից միացրեց մագնիտոֆոնը:

Արյունն Աբկայի գլխին տվեց: Դանդաղ մոտեցավ դեռեւս մագնիտոֆոնի մոտ կանգնածին ու հրամայեց.

- Անջատիր, էսօր դեռ սուգ է, ու ոչ մի տեղ երաժշտություն չի կարող հնչել,- իրեն զսպում էր մի կերպ:

- Ի՞նչ սուգ,- քրքջաց ջահելը,- էն որ Դեւին…

Չհասցրեց շարունակել…

[...]