Մի քաղաքացու օրագիր

…ճշմարտությունն ավելի թանկ է։

January 15, 2007 · 2 Comments

…ճշմարտություննը ավելի թանկ է, քան ընկերությունը, խնամի-բարեկամությունը, քավոր-սանիկությունը, լավամարդ-վատամարդությունը։ Հայաստանում համառորեն չեն ուզում հասկանալ այս պարզ ճշմարտությունը, և դա արդեն բերել է երկրի համար կործանարար հետեւանքների։

…ճշմարտությունն ավելի թանկ է, քան նեղացկոտ մեկ-երկու պաշտոնյաների քմահաճույքը, զրպարտանքի, հեռուստատեսության ու ռադիոյի ոլորտը կարգավորող բազմազարմանազան օրենքները, գովազդի ու տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքներում արվող անհեթեթ փոփոխությունների առաջարկությունները…

…ճշմարտությունն ավելի թանկ է, որովհետև այն է երկրի կառավարման այն միակ խախուտ լծակը, որը շարքային քաղաքացին կարող է հակադրել հղփացած ու քաղաքական մեքենայությունների մեջ հմտացած ավտորիտար ապարատին։

Գեղեցկությունը չի՛ փրկի աշխարհը… ոչ էլ տնտեսական աճը, ռազմավարական գործընկերներն ու կոմպլիմենտար անհետևողականությունը։

Ես ձեզ ասում եմ՝ ճշմարտությունը կփրկի աշխարհը, տիկնայք և պարոնայք։

Categories: Քաղաքական

2 responses so far ↓

  • game // February 22, 2008 at 4:17 pm | Reply

    “truth is more important than love and hate”

    astonishing
    the truth is love itself, and the truth is — there is love famine,
    in short nothing is and can be more important than love

  • ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ // June 5, 2009 at 9:51 pm | Reply

    ՏԵՍԵՔ, ԹԵ ԼԵՎՈՆԸ ԻՆՉՊԵՍ ԳՑԵՑ ՈՂՋ ԱԶԳԻՆ ՈՒ ԴԵՌ ԳՑԵԼՈՒ Է,
    ՔԱՆԻ ՄԵՆՔ ԱԶԳՈՎԻ ԹԱՑԸ ՉՈՐԻՑ, ՍԵՎԸ ՍՊԻՏԱԿԻՑ ՉԵՆՔ ՋՈԿՈՒՄ
    *******************************************
    ԼԵՎՈՆԻ ՕՐՈՔ
    Ամեն տկլոր ՀՀՇ-ական դարձավ գործարանի տեր ու իրենց ազգ ու բարեկամներին թևերի տակ պահելով, թալանեցին Հայաստանը մինչև ուղն ու ծուծը:
    Նորից թալանելու ախորժակ է բացվել. կերածները մարսել են ու նորից ելել են
    թեկուզ արյուն թափլով տիրանալու ջունգլիական օրենքներով:
    Ահա իմ իմացած թալանի մի օրինակ թեկուզ, որը խոսուն վկան է այդ տարիներից:
    Որը՞ թվեմ. դրանք այնքա՜ն շատ են’ թալանված ու բարոյազրկված մի ամբողջ Հայաստան: Եթե ցանկություն կա այդ թալանվածների կծիկը բացել ես պատրաստ եմ. որպեսզի չծանրաբեռնեմ, այսօրվա համար կարծեմ սա էլ բավական է…
    ******************************************
    ԼԵՎՈՆԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ
    Այո, երբեք այսօրվա Հայաստանը չի կարելի համեմատել Լևոնի նախագահության
    տարիների հետ: 2008-ին երկու անգամ եմ եղել Հայաստանում: Զգացվում է, որ
    առաջընթաց կա. շատ կարևոր է, որ ճիշտ ժամանկին թոշակառուն ստանում է
    իր թոշակը, մանկավարժը, բժիշկը ստանում են իրենց աշխատավարձները…
    ճիշտ է դժվար է գործատեղ ճարել, որի համար դժգոհ է ժողովուրդը, բայց
    բոլորս էլ գիտենք, թե ո՞վ փակեց այդ գործատեղերը. Լևոնի օրոք համատարած
    սեփականաշնորհման քողի տակ կոպեկներով ազգ – բարեկամներին մեջ-մեջ արվեցին
    այնպիսի գործարաններ, որոնք հսկայական նշանակություն ունեին երկրի գործազրկությունը մեղմող: Ես մոտ կանգնած լինելով Լևոնի ներքին խոհանոցի
    որոշ գաղտնիքների, թեկուզ դրանցից մեկը բերեմ ապացույց. Լևոնը իր քեռու տղային բաշխեց Լենինականի հսկա մսի պահածոների կոմբինատը, որը նույն կոմբինատում ընդամենը սամասվալ մեքենայի վարորդ էր, բացարձակապես անգրագետ: Ես իմ արտադրական պռակտիկան այդ կոմբինատում էի անցկացրել
    ու քաջ տեղյակ էի նրա հզոր հնարավորություններին: Նախ ասեմ, որ ամբողջ կոմբինատի տարածքի տակ նկուղային սառնարանային պահեստարաններ էին, որ հեկտարներով էր ու այնտեղ էր պահվում սովետի պահուստային սննդամթերքի 60-70%-ը պատերազմական ժամանակների համար. Միս, կարագ, ձկնեղեն, պահածոյացված միս… Կոմբինատը գտնվելով թուրքիային սահմանակից, սովետական տարիներին երկաթուղի էր աշխատում անմիջապես կոմբինատ-թուրքիա, ապրանքափոխանակությամբ հազարավոր գլուխ անասուն էր ստացվում թուրքիայից. կոմբինատը աշխատում էր ամբողջ հզորությամբ 5000-6000 աշխատատեղով’ երեք հերթափոխ, իսկ տեղական անասունը ողջ Շիրակի, Թալինի,
    Լոռու, Աշտարակի…
    անասնապահական շրջաններից մթերվում էր այստեղ’ տարին բոլոր: Կար սպանդի ցեխ, պահածոների, երշիկի, պեպսինի, ոսկորից գեղարվեստական արձանիկների ցեխ…
    ոչինչ չէր թափվում. մշակվում էր:
    2008-ի աշնանը, երբ Հայաստանում էի, գնացի Գյումրի’ Շիրազի տուն-թանգարան, իմ ” Մենք չենք մոռացել” բանաստեղծությունների ժողովածույում ՀՈՒՇԵՐ ունեի գրած Հովհաններս Շիրազի մասին, մտադիր էի գիրքը նվիրել տուն-թանգարանին, ու քանի-որ ճամփեզրին է կոմբինատը , հասնելով մսի կոմբինատին ապշեցի.
    հիմնահատակ քանդված: Լևոնի քեռու տղան (անունը չեմ ուզում գրել) գլուխ չհանելով, կոմբինատի եղած ամբողջ մեքենաները ծախել էր, ինչքան երկաթեղեն ու ներժավից տարաներ կային լոմի տակ հանձնել ու հերթը քարերինն էր. մի խումբ տղաներ քանդում ու բառնում էին մեքենաները: ՈՒ այսպես ինչպես Շիրակի, այնպես էլ մյուս անասնապահական շրջանները
    զրկվեցին գիգանտ, կարևոր նշանակություն ունեցող այս հսկայից, որի
    առկայության դեպքում գյուղացու անասնաքանակը կկրկնապատկվեր ու կքառապատվեր ու կոմբինատն էլ աշխատատեղերով կապահովեր մարդկանց:
    Էլ չեմ ասում, որ մեր ժողովրդին ու բանակին կապահովեր որակյալ պահածոյացված մսով ու երշիկով… Ես այս մի օրինակն եմ բերում, եթե հարկ կլինի կարող եմ տասնյակը թվել, թե ինչու՞ է այսօր ժողովուրդը գործազուրկ, թե
    գիտունիկ Լևոնը ինչպես գործարանների բանալիները բաշխեց ծանոթ-խնամի- բարեկամներին սեփականաշնորհման քողի տակ ու հավերժ փակվեցին մեր արտադրական հսկաները ու ժողովրդին դրեց անելանելի վիճակի մեջ:
    Էս ինքը չէ՞ր, որ մեկին օլիգարխ դարձրեց, հազարին դառը աղքատ’ մի կտոր չոր հացի կարոտ: Աղետի գոտու մասին անգամ չեմ ուզում հիշել. երկրաշարժից
    ահավոր աղետ Լևոնի անտարբերությունն էր անօթևան մնացած, վագոն-տնակներում գոյություն քաշ տվող մարդկանց հանդեպ, որ անգամ ոչ նպաստ էին ստանում, ոչ էլ թոշակ. ասեցի թոշակ ու հիշեցի 2000 դրամ, որն էլ երկնքից կախված. տարին մեկ եթե տային էլի մի բան էր: Ամենահանճարեղ քայլը մոռացա, թե ինչպես աղետի գոտին վերականգնելու նպատակով եղբայրական ռեսպուբլիկաներից ժամանած, իրենց օգնության ձեռքը պարզած ռուսական, ուզբեկական, ղազախական , տաջիկական, ուկրաինական …շինարարական բրիգադաներին Լևոնը քշեց, այո ճիշտ եմ ասում քշեց, ասելով, որ մեր տունը մենք կկառուցենք: Այս կազմակերպությունները փոշման թողեցին ու հեռացան, սակայն աղետի գոտում թողեցին իրենց հետ բերած ողջ տեխնիկան, որի ճակատագիրը տնօրինեց Լևոնը. վերամբարձ կռունկներն ապամոնտաժեցին, բուլդուզերները ծախեցին , ուղարկեցին Պարսկասան: “Հայաստան ” թերթում մի հոդված տպագրվեց այդ տարիներին. հեղինակը Արտաշատի ճանապարհային ոստիկանության նախքին պետ Ռազմիկ Գինոսյանն էր: Նա զարմացած էր մնացել
    Մեղրու անցակետի մոտ տեսնելով ապամոնտաժված հազարավոր տոննաներով
    հաստոցներ, վերամբարձ կռունկներ, գյուղատնտեսական տեխնիկա. կոմբայն, տրակտոր…, որոնց անհրաժեշտությունը օդ ու ջրի նման զգում էր գյուղացին…
    Այդպես դատարկեցին Հայաստանը գործարաններից սկսած, վերջացրած գյուղմեխանիզացիայով: ՈՒ երբ տեսան էլ ուտելու ոչինչ չի մնացել, այնպես են բզկտել Հայաստանը, որ մի քայլ էր մնում հայտնվեինք անդունդում, պահը ճիշտ որսալով, “խելացի ու գիտունիկ”
    Լևոնը անմիջապես զգալով, որ էլ անելիք չունի, էլ թալանելու բան չի մնացել, պատճառ բռնեցին, իբր թե հրաժարականի պատճառը Ղարաբաղն էր, այնինչ բյուջեում
    այլևս փող չկար, թալանված էր: Նա խորամանկորեն ստեղծեց այնպիսի վիճակ, որ ոչ թե
    ձախողել է երկիրը նորմալ կառավարելու, գլուխ չհանելու գործում , այլ հրաժարականի
    բուն պատճառը Ղարաբաղի հարցում տեսակետների անհամաձայնությունն է,
    ոչ դիվանագիտական պարտությունը:
    ԼԵՎՈՆԸ
    ձեռք բերված տարածքների հետագա ճակատագիրի կարգավիճակի հարցը
    դրեց հարցականի տակ. փոխանակ ինչպես վայել է պատերազմական կանոններին,
    ու հաղթող կողմի արտոնություններից օգտվելու միջազգային նորմերին,
    կնքելու համաձայնագիր. պատերազմի ավարտի’ Կապիտուլիացիայի ակտով
    հաստատելու մեր լիիրավ իրավունքները մեր գրաված տարածքների վրա,
    նա անմտածվածորեն բռնեց բանակցություններ վարելու ճանապարհը, հռչակեց
    Ղարաբաղին առանձին սուբյեկտ, առանձին պետություն, անտեսելով, որ աշխարհը
    կառչած է, առավելապես, բացարձակապես. տարածքային ամբողջականության
    գաղափարին, իսկ ազգերի ինքնորոշման իրավունքով ինչ-որ հաջողության
    հասնելը դժվար, անիրականանալի մի գործընթաց է , որն ավել խճճեց ու ցույց տվեց իր
    անկարողությունը Ղարաբաղի բանակցություններում, որին հետևեց,
    որպես դիվանագիտական պարտություն նրա հրաժարականը.
    նա ապացուցեց անկարողությունը տեր կանգնելու Ղարաբաղյան հերոսամարտին:
    Դեռ այն
    ժամանակ ես կանխազգացի, որ հիմարություն է առնվազն Ղարաբաղը
    անկախ, առանձին հանրապետություն հռչակելը, որի տակից դուրս գալն այդքան հեշտ
    չէր լինելու, այն արյունահեղ պատերազմից անմիջադես հետո
    վերամիավորումը մայր հայրենիքի հետ ամբողջովին նորմալ կընկալվեր միջազգային
    հանրության կողմից: Այստեղ են ասել. հիմարը մի քար գցեց
    փոսը, հազար գիտուն չեն կարողանում հանել: Հիմա էլ անամոթաբար
    հայտարարում է “Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում”, դա
    հաստատում է, որ էն գլխեն ՀՀՇ-ականների համար Ղարաբաղն եղել է
    իրենց աթոռներից երկար ժամանակ կառչելու, վայելելու , թալանելու, իրենց
    փառամոլությանը հագուրդ տալու գործարք: Եթե խորը վերլուծենք, ապա նրանց
    զինվորական դատարանի առաջ պետք է կանգնեցնել պատերազմ հրահրելու
    ու արյունով վերցրած հողերին տեր չկանգնելու համար.
    այս ցինիկ, զավեշտի հասնող հայտարարությունը գալիս է նորից ու նորից
    փաստելու, որ Ղարաբաղյան հերոսամարտի հաղթանակը դա զուտ նվիրյալների
    հաղթանակ էր, ոչ ոմն ՀՀՇ-ական բուրգի: Ռոբերտ Քոչարյանն էլ այնքանով
    սխալ էր, որ նրանց կատարած ապազգային արարքների’ թալանի, ամենաթողության,
    սպանությունների համար ՀՀՇ-ականներն իրենց արժանի
    պատիժը չստացան, դրա համար էլ անամոթաբար ճառեր են թխում, բռունցք
    ճոճում, մարդկանց նորից իրենց ցանցը գցելու որոգայթներ են փնտրում:
    Էլի հազար փառք ու պատիվ Ռոբերտ Քոչարյանին, որ հանձն առավ անդունդի եզրին հայտնված Հայաստանին նոր շունչ հաղորդել. ինչպես հոգևարքի մեջ մահվան դատապարտված
    հիվանդին երկրորդ կյանք հաղորդեց: Երանեկ Սերժն էլ ունենա Ռոբերտ Քոչարյանի
    կամային հատկությունները թե´ ազգային խնդիրներին, թե´ սոցիալական բարեփոխումներին վերաբերվող. այնժամ մոտ ապագայում մեր երկիրը կհզորանա
    ու կծաղկի: ճիշտ է փոքր քայլերով, բայց մեր երկիրը գնում է առաջ ու թունելի
    վերջում լույս է երևում:

Leave a Comment